Ընտրությունների մասով ցանկացած որոշման ձգձգում կամ դրանց չեղարկումը կմոտեցնեն Փաշինյանի կործանումը․ Старше Эдны

Երկար մտածում էի` արժե՞ արդյոք շարունակել գրել Հայաստանի ներքին քաղաքականության թեմայով, բայց, այնուամենայնիվ, որոշեցի գրել: Առավել եւս ալիքները Երկրի այս փոքրիկ կտորի վրա կատարվողից կարող են տարածվել ամբողջ աշխարհով, իսկ Ռուսաստանն ամեն դեպքում ուղղակիորեն կազդվի Երևանում տեղի ունեցող բոլոր խառնաշփոթություններից: Այս մասին գրում է ռուսական հեղինակավոր «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիքը:

«Եւ այսպես, երեկվա պետական ​​հեղաշրջումը, որը, ըստ էության, իրականացրեց Փաշինյանը` մերժելով արտահերթ ընտրությունները (այս պարոնը սիրում է վկայակոչել բանավոր պայմանավորվածությունները, երբ ինչ-որ բան է տալիս թուրքերին, սակայն անմիջապես հրաժարվում է դրանցից, եթե խոսքն իր սեփական ուժի իշխանության եւ ընդհանրապես Հայաստանի պահպանման մասին է) հստակորեն ակնհայտ մի բան են ցույց տալիս: Քոչարյանը` իր նկատմամբ հասարակության տարբեր խավերի երկիմաստ վերաբերմունքով հանդերձ, իրականում միակ քաղաքական գործիչն է, ով ի վիճակի է ինչպես ղեկավարել երկիրը, այնպես էլ դուրս բերել այն ամենաբարդ քաղաքական ճգնաժամից, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանության եւ սուբյեկտիվության կորստով:

Քոչարյանի ֆիգուրի մասով հայ հասարակության մեջ կոնսենսուս է ձեւավորվել եւ հենց այդ հայտնագործությունն էլ ցնցել է ինչպես Փաշինյանին, այնպես էլ նրա պատվիրատուներին եւ հաճախորդներին: Ի վերջո, ի՞նչ էր ուզում Փաշինյանը. նստել աթոռին` զբաղվելով անիմաստ դեմագոգիայով եւ ցույցեր կոյուղավորելով: Նա այս ամենը լցոնում էր Մոսկվայի կողմից ինչ-որ աջակցության մասին լուրերով: Այստեղ Նիկոլ Վովաեւիչը գնաց ուղղակի խեղաթյուրման: Մոսկվան սատարում է Երեւանին, սակայն` ոչ անձամբ Փաշինյանին: Այո, Մոսկվայում Նիկոլի ինչ-որ լոբիստներ կային, սակայն հիմա, ըստ երեւույթին, նա այնքան է բոլորին հոգնեցրել, որ կորցրել է նաեւ նրանց:

Հայաստանում Փաշինյանին աջակցության իրական մակարդակը (իմ գնահատականներով) բնակչության 10-15 տոկոսն է կազմում: Եվ նա կարող է պահել իշխանությունը բացառապես այն պատճառով, որ այլ թեկնածուներ չկան:

Իսկ նրանց, ով կա, նա հեշտությամբ կարող էր հաղթել ընտրություններին` ժամանակակից ընտրական տեխնոլոգիաների կիրառմամբ: Հենց այդ պատճառով Նիկոլը համաձայնեց արտահերթ ընտրությունների անցկացնել` հուսալով այդպիսով կասեցնել ե՛ւ հեղաշրջման վտանգը, ե՛ւ հասկանալով, որ ընտրությունները, որտեղ բնակչության նվազագույն տոկոսը կգա ընտրատեղամասեր, նա կհաղթի: Եվ այստեղ նա հարված ստացավ այնտեղից, որտեղ չէր սպասում: Փաշինյանը չէր ենթադրում, որ 10 տարի դիվականացվող Ռոբերտը կորոշի մասնակցել ընտրություններին: Իսկ այն բանից հետո, երբ իր իսկ սոցիոլոգներն ասացին, որ ինքը Քոչարյանի դեմ շանս չունի եւ որ ընդհանրապես Ռոբերտի գլխավորած քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն կստանա խորհրդարանում, Փաշինյանն այլ բան չգտավ, քան ընդհանրապես հրաժարվել ընտրություններից:

Եվ սա ռազմավարություն չէ, սա արձագանք է գրգռիչին: Փաշինյանը դեռ ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է պետք անել: Չէ որ հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին` նրան հաջողվեց կանխել իր ձերբակալումն այդ նույն զինվորականների կողմից: Մարդիկ հույս ունեին, որ նա ազնվորեն կհեռանա կամ կմնա, եթե ժողովուրդն այդպես քվեարկի: Իսկ հիմա նա պարզապես բացահայտորեն գցեց բոլորին: Իսկ, ըստ ինձ, եթե ուշքի չգա, ապա կարող է կրկնել Նիկոլայ Չաուշեսկու ճակատագիրը: Կարիք չկա ապավինել Լոնդոնի եւ Վաշինգտոնի աջակցությանը, այնտեղից կարող են միայն քաջալերանքի խոսքեր հնչել: Իսկ Բաքվի եւ Անկարայի աջակցությունը, որն արտահայտվում է ռազմական ներխուժման եւ Հայաստանի ուղղակի շանտաժի սպառնալիքների տեսքով, ըստ երեւույթին, կասեցվել է Մոսկվայի կողմից:

Ի դեպ, հիստերիան, որը սկսեցին ադրբեջանական եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները, երբ իմացան Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու որոշման մասին եւ երբ Քոչարյանը հայտնվեց ռուսական հեռուստատեսությամբ, բավականին հատկանշական էր: Ինչպես ասում են, դուք կճանաչեք նրանց իրենց պտուղներով:

Ինչ կցանկանայի ավելացնել: Ես արդեն գրել եմ այն մասին, Քոչարյանը չափազանց խոշոր ֆիգուր է Հայաստանի համար: Դա հասկանում են Բաքվում եւ Անկարայում: Իսկ հաշվի առնելով Պուտինի եւ Քոչարյանի միջեւ հաստատված անձնական հարաբերությունները, ինչպես նաեւ` Քոչարյանի անձնական որակները` Ռոբերտի հնարավոր հաղթանակն ատամների կրճտոց է առաջացնում բոլոր նրանց մոտ, ով արդեն տոնել է հաղթանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում: Ես հետաքրքրությամբ կհետեւեմ, թե ինչպես կլուծվի իրավիճակը Երեւանում: Սակայն կարծում եմ, որ ընտրությունների հարցով ցանկացած որոշման ձգձգում կամ դրանց չեղարկումը կմոտեցնեն Փաշինյանի կործանումը եւ լավագույն դեպքում դա կլինի քաղաքական կործանում»:

Աղբյուրը՝ news.am

 

դիտվել է 587 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am