Ինչպե՞ս եք ստուգել՝ չկա հանրային պահանջ արտահերթ ընտրությունների. Մակունց (video)
Պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը դրական արձագանք չի ստացել։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները եւ ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը»,– ասաց Մակունցը։
