Տարածաշրջանի խաղացողները չեն թաքցնում նենգ նպատակները. Արցախի պատերազմի գինը

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ կապված ադրբեջանական պատկան մարմինների կողմից հրապարակված մի հաղորդագրության, համաձայն որի՝ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» առնչությամբ և հայտնել ամերիկյան ընկերությունների պատրաստակամության մասին՝ մասնակցելու պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցմանը:

Խոսքը վերաբերում է Բաքվում ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման շուրջ տարածված հաղորդումների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությանը, որում հղում է արվում ամերիկյան կողմի պաշտոնական թվիթերյան գրառմանը:

ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում, մասնավորապես, ասված է. «Մենք շարունակում ենք մնալ խորապես մտահոգված անցյալ աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության ազդեցությամբ և հստակ գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են մարդասիրական կարիքներ: ԱՄՆ-ը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո գործընթացին և հավատարիմ է կողմերին օգնելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Պետքարտուղարությունը նաև հավելել է. «ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վստահորեն ներկայացնում են մեր դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ: Օտար կողմերի և աղբյուրների բնութագրումները՝ ոչ: Հետևաբար, մենք հղում ենք անում դեսպան Լիցենբերգերի թվիթերյան գրառմանն այս հանդիպման մասին»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հունվարի 30-ին թվիթերյան գրառում է կատարել ԱՄՆ դեսպանի ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի միջև հանդիպման մասին, որտեղ, մասնավորապես ասված է. «Դեսպան Լիցենբերգերը հանդիպել է էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը: Նա նշել է, որ տնտեսական վերակառուցումն ու հաշտեցումը, որը կաջակցի ԼՂ-ում խաղաղ բանակցային կարգավորմանը, օգուտ կտա տարածաշրջանի բոլոր երկրներին»:

Առհասարակ, ստեղծվել է մի իրավիճակ, որ տարբեր երկրների դեսպանների հայտարարություններից, մեկնաբանություններից մենք ակնկալում ենք ավելին, քան մեր հասարակությունն է պահանջում իր իշխանություններից:

Օրերս Telegram-ում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն էլ անդրադարձել էր մի ուշագրավ միջադեպի: «Մի քանի օր առաջ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել լրագրողների, հասարակական գործիչների, տեսակետների առաջնորդների խումբ՝ նախկին քաղաքապետներից մեկի գլխավորությամբ, Արցախ մեկնելու և սեփական աչքերով այնտեղ տեղի ունեցողը տեսնելու նպատակով: Նրանց պաշտոնապես հավատարմագրել են, և նրանք ուղևորվել են Ստեփանակերտ: Լաչինում նրանց կանգնեցնում են և հարցնում. «Դուք ո՞ւր եք գնում»: Երբ լրագրողներն ասում են՝ Արցախ և ցույց տալիս հավատարմագիրը, խաղաղապահներն արգելում են նրանց մուտքը՝ ասելով, որ դուք մտնում եք Ադրբեջան, և Հայաստանում ստացած հավատարմագիրն անվավեր է: Ոչինչ չէին կարող անել: Պատվիրակությունը վերադառնում է Երևան՝ Ֆրանսիայի դեսպանի մոտ: Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապ է հաստատում Նիկոլի հետ և փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ Նիկոլը նրան պատասխանում է, որ այո, հունվարի 11-ին մենք պայմանավորվել ենք, որ միջազգային մեդիան պետք է ստանա ադրբեջանական հավատարմագրում, և ընդհանրապես, ավելի լավ կլինի, որ նրանք այս գործերին չխառնվեն: Ջոնաթան Լաքոթին ոչինչ չէր մնում անել, քան լռելը»:

Ահա, ես մի ապացույց այն բանի մասին, որ Փաշինյանը վերջին պատերազմում իր խաղն է տարել, բանավոր համաձայնություններն է տվել ամենատարբեր հարցերի վերաբերյալ, որոնք էլ գործնականում կյանքի է կոչում հետևողականորեն, և դեռ ընթացքում ավելի ցայտուն են դառնալու այդ բանավոր պայմանավորվածությունների «արդյունքները»:

Հիշեցնենք, որ նույն Ֆրանսիայի դեսպանն առաջինն էր, որի հայտարարությունից պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան տեղյակ չէր նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից:

Իրականում, բոլոր երկրներն էլ հիմա շարունակելու են առաջնորդվել Հարավային Կովկասում իրենց պետությունների ունեցած առաջնահերթություններով:
Ո՞րն է Հայաստան պետության տեսլականն օրինակ՝ առաջիկա 3-5 տարիների համար, գործնականում, կոնկրետ: Ի՞նչ խնդիր է դրել Հայաստանը, սրանք պետք է պարզ դառնան նաև մեր երկրներում հավատարմագրված դեսպանների համար:

Այս առումով՝ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է: Նավթագազային շահերը միշտ էլ գրավիչ են եղել այլ երկրների համար, հիմա գումարվել են աշխարհաքաղաքական շահերը:

Օրերս, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել ադրբեջաներենով: «Այսօր ես գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջեբրայիլն է»,- նշել էր նա: Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը Ջեբրայիլ այցի ժամանակ չէր մոռացել նաև «ողջունել» Իրանին, գրելով՝ «Բարև, Իրան»:

Այնպես որ, Արցախյան պատերազմի հետևանքով տարածաշրջանում նոր դասավորությունները դեռ առջևում են, խաղացողներն արդեն չեն թաքցնում իրենց իրական նպատակները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2607 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am