Նիկոլը սարսափել է Քոչարյանից․ խոսքից թռնելը թանկ է նստելու Նիկոլի վրա

Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրությունից այն աստիճանի են սարսափել, որ որոշել են հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու գաղափարից։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կիրակի՝ փետրվարի 7-ին, հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ: «Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

Դեռևս մեկ շաբաթ առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը hayeli.am, politik.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքն ու իր քաղաքական թիմը մասնակցելու են արտահերթ ընտրություններին և «կրելու» են։ Քոչարյանի՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխող այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց պարզ դարձավ, որ Քոչարյանը մեկնում է Մոսկվա՝ աշխատանքային նպատակով։ Որքան էլ տարօրինակ է՝ դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց երկրորդ նախագահի անձնագիրը վերադարձնել, որ նա կարողանա մեկնել Մոսկվա։ Պաշտոնապես, որպես այցի նպատակ, նշվեց «Սիստեմ» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցությունը, բայց դժվար թե հնգօրյա այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործողությունները սահմնափակվեին բացառապես այդ աշխատանքային նիստով։ Այդպես էլ եղավ․ Մոսկվա հասնելու հաջորդ օրը երկրորդ նախագահը հարցազրույց է տվել ռուսական «Սպուտնիկ» գործակալությանը և հայտարարել, որ ինքը 12 տարի անց վերադառնում է մեծ քաղաքականություն ու մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մոսկվայից վերահաստատված քաղաքական հայտը Հայաստանի իշխող վերնախավում, բառիս ամենաուղիղ իմաստով, առաջ է բերել իրարանցում, որովհետև մոսկովյան մեսիջն արդեն ուղղակի քաղաքական հայտ չէ, սա նաև հստակ ուղերձ է, որ Քոչարյանը ստացել է Կրեմլի և Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ինչը Հայաստանի այժմյան քաղաքական կոնֆիգուրացիայում առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով հետպատերազմական ծանր վիճակը, տարածաշրջանային զարգացումները, ներառյալ նոր ռազմական գործողությունների կիզակետում հայտնվելու ռիսկը։
Ահավասիկ՝ «Դեժավյու» թելեգրամյան ալիքը, իր կրեմլյան աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման հնգամյա մանրամասն ծրագիր: Քոչարյանին ներկայացրել են նաև Հայաստանի մարզերի համար փորձագետների վերլուծություններ ու հստակ ներդրումային ծրագրեր յուրաքանչյուր մարզի համար: «Նույն աղբյուրների համաձայն՝ Քոչարյանին ներկայացրել են ծրագրեր հայկական բանակի վերականգնման, այդ թվում՝ Արցախի պաշտպանության բանակի բարեփոխման, վերակառուցման տարբերակներ: Հայ հասարակությանը այդ ծրագրերը կներկայացվեն նախընտրական փուլում: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ առաջիկա ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման»,- գրել է «Դեժավյու» ալիքը։

Ռուսական մեդիա տիրույթում հայտնված այս կարգի լուրերը, ինչպես նաև հիշեցումները, թե Քոչարյանը Կրեմլի և անձամբ Պուտինի համար ցանկալի թեկնածու է դիտվել բոլոր ժամանակներում, կտրուկ փոխել են Նիկոլ Փաշինյանի ծրագրերը, որը հասկանում է, որ իրեն այլևս ոչինչ չի փրկի։ Կապիտուլացիայի խայտառակ ակտից կարճ ժամանակ անց, երբ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը դարձավ Փաշինյանի հրաժարականը, նա հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Փաշինյանի այս հայտարարությունը մեծապես նպաստեց, որ Հայաստանի փրկության շարժման բողոքի ակցիաների մասնակիցները գնալով քչանան։ Հանրային մոտեցումը շատ պարզ է․ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պարտված ղեկավար, պարտավոր է հեռանալ, իսկ արտահերթ ընտրությունները Նիկոլին մերժելու լավագույն միջոցն են։ Քաղաքական պրոցեսների խորքային ընկալում ունեցողները ի սկզբանե հասկանում էին, որ Նիկոլը արտահերթ ընտրությունների միջոցով փորձելու է վերարտադրվել, իսկ արտահերթը՝ զոմբիացված զանգվածների աչքին թոզ փչելու նրա հերթական քայլն է։ Բայց հիմա վիճակն իսկապես այլ է․ անգամ արտահերթը Նիկոլին չի փրկելու, և նա շատ լավ հասկանում է, որ իր աջակիցների թիվը պակասում է ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է ետ կանգնել իր իսկ խոսքից՝ արտահերթ չի լինելու։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն այսօր կատարում է մի քայլ, որի հիմքով 2018 թվականին ինքը մերժում էր Սերժին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ ինքը 2018 թվականին չի դառնալու ՀՀ վարչապետ, սակայն հետագայում չպահեց իր խոսքը և 2018-ին դարձավ ՀՀ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ հաջողվեց, մոլորության մեջ գցելով հայ հանրությանը, Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին հեռացնել իշխանությունից, հենց այն պնդմամբ, որ նա պարտավոր էր պահել իր խոսքը։ Եթե Նիկոլը կարծում է, թե իր դեպքում գործելու է հունական «Այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին» փիլիսոփայության կանոնը, ապա սխալվում է չարաչար։ Նիկոլը Զևսը չէ, ու չի եղել երբեք։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանի այս չկշռադատված քայլը թանկ է նստելու հենց իր վրա։ Մարդիկ դուրս են գալու փողոց ու մերժելու են Նիկոլին՝ ստախոսության, դավաճանության, հայրենիք վաճառելու, ավելի քան 5000 երիտասարդի մահվան դատապարտելու, հասարակությանը բաժանելու և մարդկանց իրար դեմ լարելու համար։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 24897 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am