Ճամպրուկով փողերը բեր, Նիկո՛լ

2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հարցն էր քննարկվում ԱԺ-ում, նա բաց տեքստով հայտարարեցմ որ ժամանակին՝ նախկինների օրոք «չամադանով փող են տարել Բաղրամյան 26»։
Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ավելի բաց տեքստով ասաց, թե ովքեր են եղել չամադանով փող տանողները։ «Ես հարցրել եմ գործարարներին՝ նախկինում ճամպրուկով փողեր տարե՞լ են Բաղրամյան 26, նրանք պատասխանել են՝ այո: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով՝ ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտավորություններից: Ոչ մեկ չի ասում, որ գործող կառավարությունն այդ նույն հետապնդվող գործարարներին ճամպրուկով փողեր է նվիրել փաստացի: Այսինքն` եթե նրանք ազատված են այդ փողերն ինձ բերելուց, նշանակում է՝ ես նվիրել եմ նրանց այդ փողերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, Ն. Փաշինյանի խոսքով, այդ փողերի մի մասը, որը պետք է գնա բյուջե, կգնա բյուջե, իսկ մյուս մասը կներդրվի տնտեսությունում. «Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի ոչ մի կերպ չեն լուծվել, որովհետև կախարդական փայտիկ չկար: Հիմա լուծվում են, նշանակում է՝ կախարդական փայտիկ կա»:
Այս երջանիկ օրերից անցել է շուրջ երեք տարի։ Այսօր, իհարկել չկա այն վիճակը, երբ հանրությունը էյֆորիայի տակ հավատում էր Նիկոլ Փաշինյանի ասած ցանկացած ստին։ Հանրային հիպնոզն հասել էր այն աստիճանի, երբ մեր բազմաթիվ հայրենկաիցներ  պատրաստ էին հավատալ, որ Փաշինյանն իր ուսապարկի մեջ իսկապես կախարդական փայտիկ ունի, որը պիտի թափահարի ու երկնքից թափվող մանանայի շնրոհիվ իրենք պիտի սկսեն երջանիկ ու հարուստ ապրել։
Կյանքն ապացուցեց, որ չկար ոչ միայն երկնքից թափվող մանանա, այլ նաև <<չամադանով փող>>։ Վաղուց արդեն ժամանակն է դուրս գալ փողոց և Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ որտե՞ղ են քո ասած չամադանով փողերը։ Ովքե՞ր են այն գործարարները, որոնք խոստովանել էին, թե նախկինում ճամպրուկով փողեր են տարել Բաղրամյան 26։ Թերևս նույն մարդիկ այսօր ճամպրուկով փողերը տանում են կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի համար, հակառակ պարագայում, ինչո՞ւ այդ փողերը չեն մտցվում բյուջե։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շուրջ 2 մլրդ դոլարով ավելացել է պետական պարտքը, ինչը նշանակում է, որ բյուջեում Փաշինյանի ասած ճամպրուկով փողերը չկան։ Մնում է առաջին տարբերակը․ այդ փողերը վարչապետի կառավարական առանձնատանն են կամ էլ ինչ-որ հեռավոր երկրում Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի համար բացված բանկային հաշվեհամարին։Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը․ Նիկոլ Փաշինյանը ժամանակին լկտիաբար ստում էր, ասելով, թե ինքն հարցրել է և գործարարներն էլ խոստովանել են, որ ճամպրուկով փող են տվել նախկին իշխանավորներին, մասնավորապես Բաղրամյան 26-ում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ինչո՞ւ Նիկոլն այդպես էլ որևէ կոնկրետ գործարարի անուն չտվեց, որովհետև նման գործարար, ով խոստովանել է, որ չամադանով փող է տարել Բաղրամյան 26, չկա։

Հենց այս կարգի ստերով Նիկոլ Փաշինյանը խաբեց ու զոմբիացրեց միամիտ մարդկանց մի հոծ զանգվածի, որոնք օբյեկտիվորեն դժգոհ լինելոով նախորդ իշխանությունից՝ հավատում էին, որ Նիկոլին իշխանության բերելով, վերջապես լավ են ապրելու։
Նիկոլ Փաշինյանը չուեր և չունի ազնվություն՝ անկեղծորե խոստովանելու, որ ինքը ստոր խաբեբա է, որը չի կարող ի կատար ածել հայ մարդու, կամ ինչպես ինքն է ասում ՀՀ հպարտ քաղաքացու որևէ երզանք։ Ավելին՝ կյանքը ցույց տվեց, որ նա դարձել համազգային ողբերգությոն ու սգի կնքահայրը․ նրա տգիտության և հայրենադավության պատճառով մենք կորցրեցիքն Արցախը, վտանգի տակ դրեցինք Սյունիքը, զոհեցինք ավելի քան 5000 երիտասարդի, ունեցանք ավելի քան 10000 վիրավոր,  շուրջ 2000 անհետ կորած ու գերի և այժմ արդեն հասել ենք պետությունը կորցնելու եզրագծին։

Հայկ Դավթյան

դիտվել է 3067 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am