Սասուն Խաչատրյանի ՀՔԾ-ն խրախուսում է լրագրողի աշխատանքը խոչընդոտելը. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. «Պարզվում է, որ պատգամավորի խուլիգանական վարքում ՀՔԾ-ն հանցակազմ չտեսավ, եւ քրեական գործ հարուցելու հիմքեր չհայտնաբերեց։ Այն, ինչ բոլորս տեսանյութում տեսնում ենք, Սասուն Խաչատրյանի հիմնարկը չի տեսնում, անգամ հնարավոր է՝ այդ արարքը բարձր է գնահատում։

Հիշեցնեմ, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») Հունվարի 13-ին Ազգային ժողովում խոչընդոտել էր Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի գործունեությունը, երբ վերջինս հարցեր էր ուղղում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին։ Նա քաշել էր լրագրողի թեւից եւ զրկել հարց տալու հնարավորությունից։ Հետո, երբ լրագրողը մոտեցել էր ու պահանջել բացատրություն իր թեւից քաշելու համար, պատգամավորը ասել էր, թե հարցազրույց չի տալիս։ Տեսանյութում պարզ երեւում է՝ լրագրողը բացատրում է, որ հարցազրույց չի ուզում, այլ պահանջում է բացատրություն տալ եւ միգուցե ներողություն խնդրելով` հարթել միջադեպը։ Հայկ Սարգսյանը երկար «ֆռռացնելուց հետո» խլում է լրագրողի միկրոֆոնը եւ մտում իր աշխատասենյակ՝ փակելով դուռը։ Լրագրողները շուրջ 20 րոպե դռան հետեւից պահանջում են վերադարձել միկրոֆոնը, որը վերադարձվում է։


Yerevan.Today-ը պատգամավորի վարքի առիթով հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՔԾ, դեպքը ուսումնասիրելու եւ ընթացք տալու։ Քննիչ Լ․ Ստեփանյանը դիտում է տեսանյութը եւ արձանագրում, որ Հայկ Սարգսյանը իսկապես քաշում է լրագրողի թեւից։ Հետո հրավիրում է Հայկ Սարգսյանին բացատրություն տալու․ սա էլ ասում է, որ «ՀՀ ԱԺ միջանցքում Գագիկ Ջհանգիրյանին մոտեցել են բազմաթիվ լրագրողներ, ցանկացել են հարցեր տալ, սակայն Ջհանգիրյանը չի ցանկացել պատասխանել նրանց հարցերին։ Աստիճանահարթակի վրա տեսնելով, որ լրագրողները հետապնդում են Գագիկ Ջհանգիրյանին, իսկ վերջինս չի ցանկանում պատասխանել նրանց հարցերին, բռնել է Yerevan.Today կայքի լրագրողի ձեռքից, քանի որ վերջինս քայլել է Գագիկ Ջհանգիրյանի հետեւից շատ մոտ եւ իրեն թվացել է, որ վերջինս կարող է հպվել Գագիկ Ջհանգիրյանին, ինչի հետեւանքով վերջինս կարող է վայր ընկնել» եւ այլն եւ այլն: Պատգամավորը նաեւ ասել է, որ դեռ մի բան էլ Սյուզի Բադոյանն է խոչընդոտել իր աշխատանքները։ Հայկ Սարգսյանը ՀՔԾ քննիչին ասել է, որ նպատակ չի ունեցել խոչընդոտելու լրագրողի մասնագիտական օրինական գործությունը։

ՀՔԾ-ն էլ որոշել է, որ ուրեմն հանցակազմ չկա, քանի որ, ըստ տրամաբանության, Շիշ բռնողը իրականում ոչ թե հանցագործ է, այլ Գագիկ Ջհանգիրյանին երկրորդ կյանք նվիրած ասպետ, եւ Ջհանգիրյանը ամբողջ կյանքում պետք է մոմ վառի Շիշ բռնողի առաջ, որ նա գոյություն ունի, թե չէ ԲԴԽ-ն անցյալով կխոսեր իր նոր անդամի մասին։

Հայկ Սարգսյանը ստում է, լրագրողները Ջհանգիրյանին չեն մոտեցել ԱԺ միջանցքում եւ նա չի մերժել հարցերը։ Լրագրողները մինչ միջանցք հասնելը բազմաթիվ հարցեր են ուղղել Ջհանգիրյանին, նա պատասխանել է, որից հետո շարունակել է որոշ պատասխաններ տալ միջանցքով վազելուն զուգընթաց։

Այնպես որ, պատգամավորը լավ չի տեսել կամ լավ չի ընկալել տեսածը։ Բայց ահա տեսանյութերում բոլորի, ու պատկերացրեք, որ անգամ Հայկ Սարգսյանի ու քննիչ Լ․ Ստեփանյանի համար բավականին պարզ երեւում է, որ Հայկ Սարգսյանը քաշում է լրագրողի թեւից ու չի թողնում հարց տալ, իսկ իր աշխատասենյակի մոտ էլ գողանում է միկրոֆոնը։

Հետաքրքիր է նաեւ քննիչ Լ․ Ստեփանյանի՝ գործի հարուցումը մերժելու մղումները․ ինչպե՞ս, օրինակ, նա որոշեց բացատրություն տալու համար հրավիրել Հայկ Սարգսյանին, բայց չհրավիրել Սյուզի Բադոյանին կամ ինձ՝ կայքի գլխավոր խմբագրիս։ Ի՞նչ որակի քննիչ է նա, որ մեկ կողմին լսելով ամբողջ կատարվածը պատկերում է։

Ստացվում է, որ լրագրողի՝ իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ թեւից քաշելով աշխատանքին խոչընդոտելն ու այնուհետ միկրոֆոն խլելով՝ գողանալը՝ նորմալ է, այսինքն՝ կարելի է։

Խնդրեմ, հարգելի պատգամավորներ, կարող եք հանգիստ խլել «Ազատություն ռադիոկայանի», Հ1-ի ու մյուս բոլոր լրագրողների միկրոֆոնները, ՀՔԾ-ն դա համարում է նորմալ երեւույթ։ Կարող եք լրագրողի թեւից քաշել եւ թույլ չտալ, որ աշխատի։ Եթե, իհարկե, ձեզ թվում է, որ այդ պահին հարցեր չպիտի տրվեն։

Սա առաջին դեպքը չէ, որ իրավապահ համակարգը ապացուցում է իր՝ անգամ այս տրամաչափի, բայց իշխանության ներկայացուցիչներից ոչ անկախ լինելը եւ աչք է փակում անգամ ակնհայտ եւ տեսագրված ապօրինությունների վրա։

Կարելի է ենթադրել, որ շուտով ականատես կլինենք նաեւ գլխավոր դատախազության մերժմանը։ Նրանք, հավանաբար, եւս հանցակազմ չեն տեսնի»։

դիտվել է 479 անգամ
Լրահոս
Իշխանության ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետը, տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Մայր Աթոռ ՇՏԱՊ․ «Մայիսի 26-ին՝ ժամը 16։00-ին՝ Հանրապետության հրապարակ»․ Բագրատ Սրբազանի պաշտոնական կոչը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանյայց Եկեղեցին հարկեր վճարում է. Մովսես քահանա Սահակյան Ոչ մի դավաճան իր մահով չի գնացել. Գորիսի հոգևոր հովիվ․ News.am ԱԼփ Վելիկոլեպնայա, քեզ ե՞րբ են վերջին անգամ "генеральная уборка"-ի ենթարկել... Իրանում hnւղարկավորեցին նախագահին և արտգործնախարարին Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլի խոզանոցը (լուսանկար) Այո', կա նման բան, բայց ախոռում կամ հյուրատնում մոմ են վառում հենց Նիկոլի ընտրազանգվածը` մեծ մասամբ անգրագետ և թերուս... Քիչ առաջ իր բնակարանից ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին․ Ռուբեն Մելիքյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Սրեբրենիցայում ցեղասպանության մասին բանաձևը Խեղճ Արշակունիներ․․․Խեղճ Պապ․․․ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am