Հայկական գնացքներին էլ քարերով չե՞ն հարվածելու ազերիները, ավելի բարեկիրթ դարձա՞ն

Հունվարի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումների հարցերով։ Այդ ենթախմբերի առաջին նիստը պետք է կայանա մինչև փետրվարի 5-ը։

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների
Արդեն իսկ ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը։

«Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի, Պաշտպանության, Արտաքին գործերի նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության փորձագետները։ Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ»,- ասված է հաղորդագրությունում:
Փոխվարչապետի գրասենյակը այլ տեղեկություն չի հայտնել։

Երկաթուղային կապի վերականգնումը Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ, իշխանությունները համարում են, որ դրական ազդեցություն կթողնի հայաստանյան տնտեսության վրա, որը անցած տարի ունեցավ գրեթե ութ տոկոսանոց անկում:

Սակայն իշխանությունները հաշվե՞լ են, թե ինչ մարտահրավերներ կարող են լինել: Տնտեսության անվտանգության ռազմավարության չգոյության պայմաններում՝ Հայաստանը կարող է ողողվել էժան ապրանքներով, ինչի արդյունքում ներքին արտադրությունը կտուժի:

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` 2020թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանի առևտրային առաջին հինգ գործընկեր-երկրներն էին Ռուսաստանը, Չինաստանը, Շվեյցարիան, Իրանը և Գերմանիան։ ՌԴ-ի հետ Երևանի առևտուրը կազմել է նշված ժամանակահատվածում Հայաստանի ողջ արտաքին առևտրի 30.6 տոկոսը կամ 1 միլիարդ 942 միլիոն դոլար, իսկ Իրանի չափաբաժինը 5.7 տոկոս է կամ ավելի քան 360 միլիոն դոլար։

Դարձյալ Վիճկոմի տվյալների համաձայն` 2020թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանից արտահանված, ներկրված և ներհանրապետական նշանակության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 13 միլիոն 523 հազար տոննա, որից ավտոմոբիլային եղանակով 8 միլիոն 921 հազար տոննան է, երկաթուղով՝ 2 միլիոն 955 հազարը, խողովակաշարով՝ 1 միլիոն 632 հազարը և օդային եղանակով 68.4 հազար տոննան։ Գերակշիռ մասը՝ 65.9 տոկոսն իրականացվել է ավտոմոբիլային եղանակով, երկաթուղով՝ 21.8 տոկոսը։

Հայաստանի իշխանությունները համարում են, որ Հայաստան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա։ Նման կարծիք վերջին անգամ հրապարակավ արտահայտեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը։ Թեև նա զերծ մնաց թվային տվյալներ ներկայացնելուց. «Բոլորի ակնկալիքն այն է, որ տնտեսական ազդեցությունը լինելու է դրական, բայց այս պահի դրությամբ, որ մենք ասենք, որ կոնկրետ վերլուծել ենք, թե տրանսպորտային ծախսերի նվազեցումն ինչ ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա, արտահանման վրա, չունենք: Թվեր չեմ կարող նշել այս առումով, որովհետև վերլուծություն չունենք»:

Ակնկալիքները մի կողմ, իսկ ՀՀ քաղաքացիների անվտանգության հարցով, ընդհանրապես, անհանգստացող կա՞, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը հայերին «գերեվարելու» քաղաքականություն է տանու, իսկ գերևարվածներին՝ չվերադարձնելու:
Ինչպե՞ս են, հետևաբար կայանալու հաղորդակցման գործընթացները, էլ չենք ասում՝ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստանը տեղափոխվելու վտանգները, չէ՞ որ դեռ խորհրդային տարիներից հայտնի էր, որ Հայկական գնացքները Ադրբեջանի կողմից ենթարկվում էին հարձակումների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3270 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am