Ջալալ Հարությունյանը դավաճեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)

«Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։  Նրա մեքենայի պայթյունի համար հարուցեցին քրեական գործ, պետք է ձերբակալություններ լինեին, սակայն այսօր այդ քրեական գործն այդպես հարուցված է, իսկ Ջալալ Հարությունյանին  առաջարկեցին պաշտոն, որպեսզի լռի և մարդ, որը արցախցի է, լեյտենանտից հասել է մինչև պաշտպանության բանակի հրամանատար, անցել է բոլոր ուղիներով, դավաճանեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին։ Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է։ Մարդը որոշում է կայացրել քայլել դավաճանական իշխանությունների հետ և քայլում է»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Հովհաննիսյանը։


«Նիկոլ Փաշինյանը 2․5 տարվա ընթացքում հեռացրեց պատվարժան բոլոր գեներալներին՝ նրանց փոխարինելով պաշտոնամոլությամբ տառապող գեներալներով։ Ես այսօր գործող գեներալներից շատերի հետ ծառայել եմ։ Եվ ես այսօր իմ խորը հիասթափությունը և զզվանք եմ արտահայտում իրենց կրած ուսադիրների և պատվի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը բանակը զինաթափեց և տվեց թուրքերին։ Ես հաղթանակած բանակի գնդապետ եմ, իսկ իրենք պարտված բանակի փալաս գեներալներ են։ Իսկական գեներալներ են եղել ՝ Սեյրան Օհանյանը, Խաչատուրովը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը և այլոք, որոնց Նիկոլ Փաշինյանը հեռացրեց։ Ետևից եկան պաշտոնամոլությամբ և հայկական դավաճանությամբ տոգորվածները, և այդ գեներալները ոչինչ են: Այսօր հայ ժողովուրդն իր ուսերին կրում է այդ թուրքամոլ, թուրքահարճ իշխանությանը, սակայն որևէ բան չի էլ անում այդ լծից ազատվելու համար, քանի որ կորցրել է պատմական գոյատևման ձիրքն ու որակը»,- ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

 «Թուրքական գործակալության ազդեցությունը Հայաստանում գերիշխում է։ Իշխանությունը երկար ժամանակ հակառուսական հակահայկական քաղաքականություն իրականացնելով, մեզ այսօր հարմարեցրել են, որ ցանկացած օտարը լավ է։ Մենք մոռացել ենք մեր գենետիկական թշնամությունը թուրքերի հետ։ Մեր Ազգային ժողովի իշխանական պատգամավորները Կալիգուլայի ձիեր են, պարզապես խրխնջում են, այն ինչ որ իրենց փոխանցում են։ Դրանցից որևէ հոդաբաշխ գրագետ բան սպասել պետք չէ։ Եվ այսօր ժողովուրդն իր ուսերին կրում է այդ թուրքամոլ, թուրքահարճ իշխանությանը։ Միայն իշխանությունն է դավաճանել մեր բանակին։ Կալիգուլայի ձիերից մեկը հայտարարել էր, որ ինքը քաղաքական գործիչ է և պարտավոր չէ հիմնավորումներ բերել։ Այդ հոգեբանությունն է գործում իշխանական պատգամավորների մոտ՝ նրանք ուղղակի հայտարարություններ են անում»,- նշեց նա:

դիտվել է 690 անգամ
Լրահոս
Վեհափառը կարևորել է «Save Armenia»-ի գործունեությունը՝ ի նպաստ ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածությունները Այրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ Հիլդա Չոբոյանի բացառիկ ելույթը․ «Ինչ վիճակում են հայ ռազմագերիները Բաքվում» (video) Ոսկու, պղնձի հանքավայրեր հայտնաբերելու ներուժ ունենք, պետք է ներգրավել ներդրումներ. Հայկ Ալոյան (video) Հանցագործության նոր մշակույթ․ в главных ролях՝ Քննչական կոմիտե․ Ագնեսա Խամոյան (video) Եվրոպական երկրների ոչ մի առաջնորդ չի մասնակցում Երևանում անցկացվող COP-17-ին. Հակոբ Բադալյան Արգելված զենքեր են կիրառվում, 2 տարի հանցավոր պատերազմ է Իրանի դեմ․ Փեզեշքիանի կարևոր մեսիջը Երևանից (video) Զինված ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ (video) «Դամ պահող Ալե՛ն»,ի՞նչ ես ասելու, երբ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտնեն Հայաստան․Դերենիկ Մալխասյան (video) «Շտապ. Նիկոլի բանտերում դանդաղ սպшնում են կռված տղաներին». Նարե Սոսեն սարսափելի դեպք պատմեց (video) Աբսուրդ է․ ընտրություններից հետո այստեղ փակել են գլխավոր հյուրանոցը․ մեզ կոնկրետ հարցեր տվեցին (video) Քոչարյանի գործով դատախազի ինքնազգացողությունը վատացավ «Լեգենդար COP են անցկացնում՝ 30 մլն դոլար են ծախսել՝ 10 օրվա համար․․․»․ Նարեկ Կարապետյանը ծաղրում է (video) «Դե կտեսնե՛ք՝ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, խաղը դեռ առջևում է»․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հայի կարճատեսություն «Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը Ալեն Սիմոնյանը պաշտպանու՞մ էր զինված ադրբեջանցուն, երբ զանգեց Հաջիևը (video) ՔՊ-ի արածի հետևանքով՝ Հայաստանը զրկվել է որակյալ ու էժան դեղերից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Արփինե Սարգսյանի ոստիկանը հանգստանում էր Թրամփի բանագնացները Զելենսկուն կոչ են արել չհարվածել ՌԴ նավթավերամշակման գործարաններին «Գեղցինե՛ր, էս ու՞մ եք էշի տեղ դնում, Նիկո՛լ․․․ ու՞ր ես տարել էդ 19 մլն-ը» ․ Նարե Սոսե (video) Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում պաշտպան ունի Բղավոցներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին․ «Լսու՞մ եք՝ ինչ է ասում դատախազը, սա ինչ է» (video) Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի․ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am