«Ֆեյքերի» տիրակալը․ ում հույսին է մնացել Նիկոլ Փաշինյանը

Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: Գիտեինք նաև, որ հանրության ամենանուրբ լարերի հետ խաղալու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ անգամ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի կերպարն օգտագործելուց:

Հենց այդ օրերին էր, որ շրջանառության մեջ դրվեց ֆեյք ոստիկան Աշոտի ֆեյք տատիկի պատմությունը։ Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքվածների մոտ որպես իրական Աշոտ ու տատիկ էր ներկայացնում հնարովի այդ կերպարին։ Այդ օրերին էր, որ հրապարակում մեկ այլ տատիկ հայտնվեց։ Հեղափոխության Լեյլա տատիկը, ով հայտնվում է նաեւ այսօր, երբ Փաշինյանն ու իր թիմն Արցախ են հանձնել։ Տատիկի մոտ ոչինչ չի փոխվել, նա շարունակում է սիրել ու գուրգուրել Նիկոլ Փաշինյանին, նրա հետ ասպատակել Եռաբլուրը։

Ինչ որ պահի էլ Փաշինյանի իշխանության PR-ն ապահովեց Ծիծեռնակաբերդ այցի թույլտվություն չստացած, իսկ հետո ոստիկանական մեքենայով գիշերվա կեսին այնտեղ ուղեկցված պապիկի պատմությունը ՝ երկրորդ պլան մղելով Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ թավշյա իշխանությունների զրոյական աշխատանքը։
Բայց որ Նիկոլ Փաշինյանն ու իր Էրատոն, իշխանական քարոզչամեքենան աղետալի պատերազմից հետո էլ կշարունակեին ֆեյքային իրականությամբ իշխանությունը պահելու փորձեր անել, դժվար էր հավատալ։

Դժվար էր, բայց այսօր իրականություն է, սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանի կինն ու թիմակիցները կարող են այցելել 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ու ժպտադեմ նկարներ հրապարակել՝ կարծես սարսափելի ոչինչ էլ չի պատահել: Իսկ ավելի ուշ բացահայտվեց, որ իբր «սգակիր» ընտանիքի մայրը Էրատոյի ջոկատի աղջիկներից է։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է անգամ անարգել Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր հերոսների հիշատակը, գրավել Եռաբլուրը եւ հավաքագրած «ժողովրդով» ու նախապես գրված սցենարով հենց Եռաբլուրում գոռալ «Նիկոլ վարչապետ»։

«Կեղծ» ժողովուրդ հավաքել Սյունիքի, Արարատի մարզերում։ Վերջինում կրկնօրինակ ադրբեջանական քարոզչամեքենայի «Իբրահիմ օպերացիան», երբ նույն մարդը կարող է եւ քաբաբագործ աշխատել, եւ Փաշինյանին դիմավորող «քաղաքացի»։ Եւ մի ուշագրավ փաստ։
Արարատի մարզում հավաքված կեղծ ժողովուրդն այլեւս չէր պաչում «սիրելի վարչապետի» ոտքերն ու ձեռքերը, չէր խնդրում իրենց մենակ չթողնել «դավաճան» նախկինների հետ ։ Այս անգամ բռնապետը, ըստ ամենայնի, հրահանգել էր կեղծ ժողովրդին ասել այն ինչ ինքն է ուզում՝ «Փակեք Արմնյուզը»։ Սա Նիկոլ Փաշինյանի
ստեղծած «ֆեյք» Հայաստանը, կեղծ ու սուտ են մինչեւ հեղափոխությունն արված նրա բոլոր հայտարարությունները՝ նախկինների ու նրանց թալանի հետ կապված։ Հակառակ դեպքում այսօր՝ իշխանության երկուսուկես տարում գեթ մեկ թալանչի իր արժանի պատիժը ստացած կլիներ։

Անի Սահակյան

 

դիտվել է 995 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am