Ի՞նչ կապ կա նոր պետական պարտքի և վարչապետի տիկնոջ արտասահմանյան այցերի միջև

Պետական բյուջեի ճեղքվածքը փակելու համար Կառավարությունը հայտարարել է 750 մլն դոլարի եվրոբոնդերի նոր խմբաքանակի թողարկման մասին, ինչը նշանակում է, որ պետական պարտքն առաջիկայում կավելանա։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է, որ պարտատոմսերի թողարկումը պետական բյուջեում նախատեսված է, որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր միջազգային ֆինանսական շուկայից արտարժութային պարտատոմս ներգրավելու ճանապարհով: Այսինքն` սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկված պարտքի ներգրավում է, այլ օրենքով 2021 թվականի դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացում։
Այս գործարքից հետո Հայաստանի պետական պարտքը կհասնի 8,9 մլրդ դոլարի՝ կառավարության և Կենտրոնական բանկի պարտքերը միասին վերցրած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս գործարքը գնահատել է շատ կարևոր ու դրական տնտեսական նորություն և ուրախությամբ հայտարարել, թե <<տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ դրական ազդակով և հույս ունենք, որ այս դրական ազդակն իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա>>: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եվրոբոնդերի թողարկումը <<ետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ>>:
Եվրոբոնդերը թողարկվել են 3.8 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հիշեցնենք, որ 2019 թվականին ևս Հայաստանի կառավարությունը թողարկել է եվրոբոնդեր, սակայն 4.2 տոկոսով: Եվ այս արձանագրումը և նորությունը չափազանց կարևոր է: <<Կարևոր է նշել, որ մեր պարտատոմսերի պահանջարկը կամ առաջարկը, կարելի է երկու ձևով էլ ասել, եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 մլրդ պահանջարկ է եղել: Բայց այս պահին մենք որոշել ենք ներգրավել 750 մլն դոլարը>>,- հայտարարել է Փաշինյանը։
Պետական բյուջեի դեֆիցիտի մնացած մասը նախատեսվում է լրացնել ներքին շուկայի համար թողարկվող պետական պարտատոմսերի և արտաքին աղբյուրներից նոր վարկերի թողարկման ճանապարհով։

Արտաքին պարտքն այսպիսով արդեն մոտենում է ՀՆԱ-ի 70 տոկոսի խիստ վտանգավոր սահմանագծին, ու դժվար է ասել՝ Հայաստանը որքանով կկարողանա արտաաքին պարտքի սպասարկումը պատշաճ իրականացնել։ Ընդ որում, ժամանակին պետական պարտքի ներգրավման բոլոր նախագծերին դեմ քվեարկած Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո պետական պարտքն ավելացել է շուրջ 2 մլրդ դոլարով։ Ժամանակին Փաշինյանն ԱԺ ամբիոնից կոկորդ էր պատռում, թե նախկինները վարկ են վերցնում, որ <<իրենց քյաբաբնոցների ճեղքվածքը փակեն>>։

Նիկոլ Փաշինյանն այժմ ի՞նչ փաստերով կարող է հիմնավորել, որ ինքը եվրոբոնդերը չի թողարկել կնոջ՝ տիկին Աննայի մոսկովյան և ամերիկյան շրջագայությունների ծախսերը հոգալու ու դրանց թիվը չնվազեցնելու համար։ Ո՞ւմ հաշվին են կատարվում վարչապետի տիկնոջ արտասահմանյան այցերը։ Ինչո՞ւ պիտի պարտքերի տակ կքած, հետպատերազմական ավերակների մեջ գտնվող պետությունը հոգա վարչապետի ընտանիքի արտասահմանյան վոյաժների ծախսերը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6476 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am