Հայրենիքի «գինը». Ջալալ Հարությունյանի շոկային քայլը

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր պաշտոն է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Գեներալ-լեյտենանտ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ: Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը՝ Մոսին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանությունների բացթողումների վերաբերյալ սկանդալային ասուլիսով հանդես եկավ։

Ջալալ Հարությունյանը ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվեց 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորվելու պատճառով։ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»,- հոկտեմբերի 26-ին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա հրամանով Ջալալին շնորհվեց Արցախի հերոս կոչումը՝ «հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար»։

Ջալալ Հարությունյանի նշանակում է ՊՆ-ում կարելի է ասել շոկային էր։ Կասկածելի հանգամանքներում նրա վիրավորումը բազում հարցեր էր առաջ բերել, ակտիվորեն քննարկվում էր հատկապես այն վարկածը, որ Ջալալ Հարությունյանը պատերազմի ընթացքում խանգարում էր Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան զույգին եւ այս համատեքստում համացանցը նրա վիրավորումը մահափորձ էր որակում։

Նշենք, որ դեպքի առիթով մահափորձի հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ օրս մեղադրյալներ չկան ներգրավված։

Մի կողմ թողնենք այս վարկածը, բայց մի՞թե Ջալալ Հարությունյանը չունի ասելիք այս կասկածելի պատերազմի եւ իր հայրենի Արցախի 75 տոկոսը հանձնելու վերաբերյալ։ Ինչպես դա անում են մի շարք հայրենասեր եւ պետականամետ գեներալներ, որպիսիք Սեյրան Օհանյանն է, Մովսես Հակոբյանը եւ այլք։ Հատկապես, որ Ջալալ Հարությունյանը հայրենիք ու առողջություն է կորցրել այս պատերազմում։ Նա չի կարող ասել, որ կասկածելի հանգամանքներ չեն եղել եւ մեզ չեն տարել պարտության ու վաճառել Արցախը, նա չի կարող ասել, որ այո, մենք մարտը պարտվել ենք։
Քանզի Նիկոլ Փաշինյանն ու յուր թրքասեր թիմը պատերազմից հետո պարտության թիվ մեկ մեղավոր են հռչակել բանակը։ Իմքայլական որոշ ուսապարկեր հայտարարում են, որ 30 տարի բանակ չենք ունեցել, ոմանք ասում են, որ բանակը իզորու չի եղել դիմագրավել հինգերորդ սերնդի պատերազմին, կան մարդիկ էլ, որ շահարկում են հարցը, թե չհասցրեցին նախկինների դղյակներն ԱԹՍ-ներ դարձնել, գտնվեցին այնպիսի անմեղսունակներ, որոնք միֆ համարեցին, թե մենք ունեցել ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։
Արդյունքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտոնից, Նիկոլ Փաշինյանի պատգամավորները առիթը բաց չեն թողնում մեղքը բանակի ուսերին բարդել։ Եթե այդպես է, ապա ինչու է ՊԲ հրամանատարը պաշտոնի նշանակվում։ Սրանք հարցեր են, որոնց Ջալալ Հարությունյանը պետք է պատասխանի, նա ուղղակի պարտավոր է խոսել, որպեսզի չհամալրի հայրենիքն ու առողջությունը «30 արծաթով» վաճառողների ցանկը։

Անի Սահակյան

դիտվել է 6409 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am