Խժդժություններ ադրբեջանական էլիտայում. Ալիևը թույլ չի տալիս Շուշի մտնեն

Շուշիի գրավումից անցել է ընդամենը երեք ամիս, մինչ օրս որևէ փախստական, ըստ հաղորդումների, քաղաք դեռ չի վերադարձել, ադրբեջանցի բարձրաստիճան չինովնիկները, սակայն, արդեն մրցավազքի են դուրս եկել՝ բերդաքաղաքում սեփական գրասենյակը, տունն ու հողակտորն ունենալու համար, այս մասին, ըստ «Ազատության», օրերս պետական հեռուստաընկերության եթերում ինքը՝ նախագահ Ալիևը հայտարարեց, չթաքցնելով, որ ենթակաների այդ նկրտումներն սկսել են իրեն հունից հանել։

«Իմ համբերությունը սպառվում է, թող ամեն մեկն իր տեղը նստի ու իր գործով զբաղվի», - ասել է Իլհամ Ալիևը, երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչպես է նա վերաբերվում Շուշիում մասնաճյուղ բացելու՝ Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությանը, - «Շատ վատ եմ վերաբերվում։ Դա ինքնիրավչություն է, այդպիսի հայտարարություն անելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել իշխանության հետ։ Մեկը գրասենյակ է ուզում բացել, մյուսը՝ մասնաճյուղ․․․ Մենք թույլ չենք տա, որ ամեն ոք անի ինչ մտքին գա, իսկ եթե ոմանք մոռացել են այս մասին, կհիշեցնենք նրանց»։

Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ խոսելով ադրբեջանական էլիտայում սկսված խժդժությունների մասին, Ալիևը փաստել է՝ Շուշի գնալու ցանկությամբ միայն Կենտրոնական բանկի նախագահը չի տոգորվել։ «Նաև այլ կառույցներից են դիմել», նշել է նա ու չինովնիկների մի երկար շարք բացահայտել՝ պետական ընկերությունների ղեկավարներից մինչև մաքսային ու սահմանապահ ծառայություն։ - «Ես երբեմն այդ մասին բարձրաձայն չեմ ասում, որ ժողովրդի մոտ նողկանք չառաջացնեմ, ներողություն արտահայտությանս համար։ Սակայն այս ամենն արդեն աբսուրդի է հասնում։ Ինձ զանգահարեց «Ադրբեջանական ավիաուղիների» ղեկավարը, թե ուզում է Շուշիում ինչ-որ կառույց բացել։ Որ ի՞նչ, սա ուղղակի անհեթեթության է հասնում․․․ Հետո Սահմանային պետական ծառայության ղեկավարը զանգեց, հիմա եթե պատմեմ, ձեր ծիծաղն էլ կգա՝ առաջարկում էր Շուշիում սահմանային անցակետ դնել։ Հարցնում եմ՝ Շուշիում սահման կա՞, որ անցակետ եք դնում, կամ՝ սահման կա՞, որ ուզում եք Մաքսային ծառայության կենտրոն բացել․․․ »։

Ադրբեջանի առաջնորդը, ում իրավապաշտպան կառույցներն ու անկախ լրագրողները հաճախ են դասում աշխարհի կոռումպացված ղեկավարների շարքում, խոստովանել է՝ շատ լավ է հասկանում՝ ուր են տանում իր ենթակաների այդ ցանկությունները։ «Ակնհայտ է, որ ուզում են պետության հաշվին ճանապարհներ գցել, տարածք ճանկել, ցանկապատել ու պահակ կարգել, որ հետո ասեն՝ Շուշիում էլ առանձնատուն ունեմ», - հայտարարել է նա, հավելելով՝ ինքը մտադիր է Շուշին դարձնել «մշակութային մայրաքաղաք, ոչ թե չինովնիկական կենտրոն»։

«Ես ազատագրված տարածքներում ժամանակավոր կառավարման կառույցներ եմ ստեղծել, որովհետև արդեն տեսնում եմ ու գիտեմ՝ ոմանք աչք են դրել այդ հողերի վրա, հիմա կարծես դրանց հանդեպ հարձակում է սկսվելու, կռիվ՝ սա ինձ, դա քեզ․․․ Սակայն, ես նրանց կասեմ ինչ որ պետք է․ թող ամեն մեկը իր տեղը նստի և զբաղվի իր գործով, այդ տարածքները պետք է վերականգնվեն ըստ մեր ծրագրի, ոչ թե սրա կամ նրա կամքով»։

Այդ ծրագիրը, ըստ Ալիևի, ենթադրում է հետևողական ու մի քանի փուլերից բաղկացած աշխատանք, նախ, պետք է ականազերծել և այլն: Իհարկե, Ալիևը կրկին ծանր մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին, պնդել, թե վերջիններս ոչ մի կանգուն շենք ու ենթակառուցվածք չէին թողել գրավյալ տարածքներում, որոնք վերջին պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Նկատենք, որ ավելի վաղ՝ մոտ երկու շաբաթ առաջ, նա այդ տարածքներում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել, որոնք պետք է գործեն իր անմիջական ղեկավարության ներքո, ենթարկվեն միայն իրեն և հսկեն տեղում տիրող իրավիճակը։

Ընդհանուր, Ալիևի խոսքից, թվում է, թե սովորական ներադրբեջանական քննարկումներ են ընթանում, ադրբեջանցի չինովնիկները միմյանց հերթ չտալով Շուշիում ներդրումներ իրականացնելու համար: Իհարկե, այս առումով, սա որոշակի քարոզչական հնարք էլ է Ալիևի կողմից, բայց կա նաև այլ խորքային պրոցես:

Իրականում, որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը փորձեց թեժ պահել Շուշիի շուրջ «մշակութային» աղմուկը, նրանք գիտեն, որ Շուշին հայկական է, թեև Հայաստանում գործող իշխանական վերնախավում, այնքան էլ այդպիսի կարծիքի չեն, փաստորեն:

Եվ ի դեպ, ոչ միայն Շուշիում, այլև Ադրբեջանին անցած այլ շրջաններ էլ կարծես ադրբեջանցիներով բնակվելու հարցում մեծ «մրցավազք» չկա: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ենթագիտակցորեն ադրբեջանաթուրքական տանդեմը գիտակցում է, որ մի օր միևնույն է, հայերի ռևանշի կայանալու է: Կապիտուլյացիոն իշխանության գոյությունն այսօր Հայաստանում չի ենթադրում, որ հայերը մի օր ռևանշ են վերցնելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12398 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am