Պուտինը դեռ հանդուրժում է Էրդողանի սանձարձակությունները նախկին ԽՍՀՄ տարածքում

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ:

Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է: Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ:

Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերությունների մոդել կհաստատեն: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը:

Էրդողանը Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունների եկավ, հիմա անցավ ԱՄՆ-ի հետ քննարկումներին:

Ադրբեջանն էլ շարունակում է Թուրքիայից զենք գնելու պայմանագրեր կնքել: Սելջուկ Բայրաքթարը, որը Էրդողանի փեսան է և հայտնի՝ Բայրաքթարների ընկերության ղեկավարը, հայտարարել է Ադրբեջանի հետ նոր պայմանագրեր կնքելու մտադրության մասին: «Որպես Թուրքիայի տեխնոլոգիական հիմնադրամ՝ մենք ցանկանում ենք համագործակցել Ադրբեջանի հետ՝ Տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գործնական-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարք Bayraktar TB2-ի ստեղծող, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը: «Մոտ ժամանակներս մենք կապեր կունենանք Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», - ընդգծել է Ս. Բայրաքթարը:

Թուրքիայի ամրապնդումն Ադրբեջանում, արդեն ակնհայտ է, այն ոչ թե տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական: Բայց Թուրքիան չի սահմանափակվում միայն Ադրբեջանով:
Նախկին խորհրդային միության պետություններն են նրա սլաքների ներքո:

Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարարը հանդիպել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Բեյբութ Աթամկուլովի հետ և քննարկել նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Այս մասին հայտնում է Ղազախստանի նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման շրջանակներում բանակցություններ են վարվել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առկա իրավիճակի և համագործակցության հեռանկարների շուրջ: Նախարար Բ. Աթամկուլովը նշել է «Kazakhstan Aselsan Engineering» ղազախ-թուրքական համատեղ ձեռնարկության արտադրական հաջողություններն օպտիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում», - ասվում է հայտարարության մեջ: Բանակցություններից հետո կողմերն ընդգծել են Ղազախստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների զարգացման կարևորությունը:

Ինչպես է Պուտինը հանդուրժում Էրդողանի սանձարձակ քաղաքականությունը նախկին խորհրդային միության հանրապետություններում, դա այլ թեմա է:
Ինչ-որ պահից սկսած, Ռուսաստանն, իհարկե, կարող է ընդդեմ քայլերի գնալ, բայց առայժմ Կրեմլում իշխում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում առևտրատնտեսական շահը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2145 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am