Մեծ արտահոսք չի եղել, որովհետև դրա հնարավորությունն էլ չի եղել. Զարեհ Սինանյան (video)
Միգրացիոն տրամադրությունները պետք է գնահատել ժամանակի տեսանկյունից. այս պահին հեռանալու ցանկություն ունեցողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, նույն կերպ կարելի է ասել, որ դեկտեմբերին արտագաղթել ցանկացողներն ավելի շատ էին, քան հիմա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սփյուռքի հարցերով գլխավոր կոմիսար Ջարեհ Սինանյանը:
Նրա խոսքով` ինքը ծանոթ չէ թվերին, այդ թվում ՝ հետպատերազմյան ժամանակաշրջանի, բայց զարմացած չէ այս միտումից: «Պատերազմի ժամանակ միգրացիայի լուրջ արտահոսք չի եղել, քանի որ համապատասխան հնարավորություններ չկային:
