Կապուտալյացիոն քաղաքականությունը, «թավիշնե՛ր», ձեր «ուժն» է, հերիք չքմեղանաք

«Կանանց խորհուրդ»-ի անդամներն այսօր Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացրեցին՝ պահանջելով արտաքսել երկրից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին: Նրանք բերել էին թուրքի հարճի շոր, որը թողել են ԱԺ ընդունարանում:

«Մենք հավաքվել ենք «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին հիշեցնելու, որ նա ոչ թե Միլի Մեջլիսի, այլ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր է, ցավոք: Եվ իրավունք չունի նման հիմարություններ դուրս տալ՝ այն էլ միջազգային հարթակերում», հայտարարել է ԱԺ շենքի մոտ ակցիա իրականացնող ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը ՖԲ էջում տեղեկացրել էր. «Հունվարի 29-ին մասնակցել եմ Եգոր Կուրոպտևի «Սահմանային ԶՈՆԱ» նախագծի կողմից կազմակերպված «Հարավային Կովկաս. Նոր սպառնալիքներ և նոր հնարավորություններ» առցանց համաժողովին։

Առցանց կոնֆերանսի ընթացքում, ըստ Mediaport-ի, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներ, Անուշ Բեղլոյանը արել է մի շարք հակահայ հայտարարություններ. «Մենք պետք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը, ում պատմական հողն է, որովհետև, ինչպես դուք գիտեք, հայերը հավասարը չունեն պատմական սկզբնաղբյուրներին և գրողներին հղում անելու հարցում։ Երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանի թիմակիցն ասել է. «Կարևոր է ընդունել փաստը, որ նրանք արդեն այստեղ են։ Ինչն էլ որ նրանց բերել է այստեղ՝ մենք չենք կարող փոխել իրողությունը։ Եվ քանի որ նրանք արդեն այստեղ են ու մնալու են առաջիկա 5 տարին, մենք պետք է օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապահովենք անվտանգ կյանքի պայմաններ հայերի և ադրբեջանցիների համար, եթե վերջիններս ցանկանան վերադառնալ։ Կախված այդ ջանքերից՝ մենք կամ կտեսնենք օտարերկրյա զինվորականներին մեր մոտ ևս 5 տարի, կամ կունենանք խաղաղություն տարածաշրջանում»:

Թշնամիների ներկայությամբ «իմքայլականը» խոսել է «ռևանշիստական», Հայաստանում հնչող ազգայնական հայտարարությունների մասին՝ ասելով. «Հայաստանը դեմոկրատական երկիր է, և մենք ունենք տարբեր քաղաքական խմբեր, այդ թվում՝ նացիոնալիստական։ Բայց ես բոլորին կոչ եմ անում լսել միայն այն, ինչ ասում է ՀՀ ԱԳՆ֊ն, ԱԺ֊ն, իշխող կուսակցությունը և Վարչապետի ինստիտուտը, որոնք հստակ ասել են, որ ռևանշիզմը կամ ռազմական գործողությունը, որն ուղղված է վրեժխնդրությանը, ընդունելի չեն Հայաստանի համար»:

Այսօր արդեն, ինչպես Նիկոլ Փաշինյանը, իմքայլական պատգամավորն ասել է, թե նման հայտարարություն չի արել այդ համատեքստում, բայց պետք է նորից նայեմ տեսանյութը: Նա Tert.am-ին ասել է. «Եթե տեսանյութը դիտեք, ուշադիր լսեք իմ խոսքի համատեքստը, ապա այս հարցը չէր առաջանա, քանի որ ես պատասխանվել եմ Թուրքիայի ներկայացուցչին, որն ասաց՝ պատերազմի ընթացքում պատմական արդարություն է վերականգնվել: Սա կարելի դիտարկել որպես սադրիչ հայտարարություն, և իմ պատասխանը բառացի հետևյալն էր, որ հայերից ավելի լավ որևէ մեկը չի կարող ցիտել անտիկ գրողներին, մենք շատ լավ կարողանում ենք պատմական մեջբերումներ անել և այն խոսակցությունները, որոնք տարվել են 30 տարի կողմերի միջև, այս պահին և այս համատեքստում կոնստրուկտիվ չեն և չեն բերի որևէ դրական արդյունքի, այդ քննարկումներում հայերից լավ որևէ մեկը չի կարող ապացուցել պատմական արդարությունը»,-ասաց նա և հավելեց, որ ասել է՝ եկեք, նայենք ապագային, և թե ինչպես է տարածաշրջանն այսուհետ ապրելու:

Ստեղծվել է մի իրավիճակ է ստեղծվել, որ «թավիշական» իշխանությունները անում են տարբեր ադրբեջանամետ, թուրքամետ ենթատեքստերով հայտարարություններ, ոչ միանշանակ գնահատականներ են տալիս, հետո չքմեղացած հայացքով, «պարզաբանում» են, թե այդքան էլ այդպես չեն ասել, այդքան էլ դա չեն նկատի ունեցել... Ու այսպես շարունակ...

Լավ, մինչև ե՞րբ պետք է այս իշխանությունները «թաքցնեն» պարտվողական, կապուտալյացիոն քաղաքականությունը, բառերի, տառերի սխալ հասկացվածության մեջ մեղադրեն լրագրողներին, հասարակությանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2326 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am