Խաղաղապահներն ու ահաբեկիչները Ղարաբաղում, փաստորեն, դեռ «խաղաղ գոյակցում» են

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում սպառնում է ՀԱՊԿ հավաքական անվտանգությանը, երեկ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք ունենք տեղեկատվություն ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից վարձկանների ներկայության ու գործողությունների մասին: Ցանկացած սիրիացի վարձկան, զինյալ պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ զինյալների խմբերի, ջոկատների, ապօրինի զինված միավորների ստեղծումն անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,- ասել է Զասը:

Նա հավելել է, որ սիրիացի վարձկանները և զինյալները պետք է լքեն այդ տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ «զինյալների, անօրինական զինված խմբավորումների ջոկատների ստեղծումը ՀԱՊԿ անդամ-երկրների սահմանների մոտ որոշակի սպառնալիք է մեր հավաքական անվտանգությանը»,- ասել է նա:

Ռուսական կողմը, ինչպես հիշում ենք, դեռ պատերազմի օրերին բարձրացրեց վարձկան ահաբեկիչների հարցը: Եվ ի՞նչ... Ռուսական կողմը մտադիր է պարբերաբար հարց բարձրացնի, որ վարձկան ահաբեկիչների առկայությունը իրենց դուր չի գալիս:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մոսկվան՝ ի պատասխան այն փաստին, որ ահաբեկիչները շարունակում են մնալ Ադրբեջանում, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը մի քանի անգամ արդեն բարձրացնում է այս հարցը:

Այսինքն, ռուսները մի կողմից թուրքերի հետ մոնիտորինգ են իրականացնելու Ադրբեջանում, մյուս կողմից թուրքական կողմին չեն ասում՝ ինչո՞ւ չեք ձեր վարձկաններին հեռացնում Ադրբեջանից:

«Մենք ի սկզբանե կողմ ենք եղել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղ պայմանավորվածությունների ճանապարհով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Այդ դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է Զասը։

Նա ասել է, որ կազմակերպությունը չի սահմանափակվել միայն իրադարձությունների զարգացմանը հետևելով ու կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներով։ «Մենք մեծ աշխատանք էինք իրականացնում։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մենք ունենք հավաքական անվտանգության մասին բազային պայմանագիր, որտեղ հստակ ամրագրված են այս կամ այն պետությանը օգնություն ցուցաբերելու համար ՀԱՊԿ-ի հնարավորությունների գործարկման պայմաններն ու կարգը», - ասել է Զասը։ 4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է կազմակերպության անդամ պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, այդ պետության դիմումով դրան անհապաղ համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում ՝ ռազմական։

«Այս իրավիճակում Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի կողմից ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել ու չենք դիտարկել», - ասել է Զասը։

Լավ, Հայաստանը չի դինել՝ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին, պաշտոնական Մոսկվան դեռ պատերազմի ժամանակ՝ Նարիշկինի մակարդակով, հիմա էլ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով արձանագրել են սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում սպառնում է ՀԱՊԿ հավաքական անվտանգությանը:

Այսինքն, հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտում է, որ սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին, ինչը նշանակում է, որ ռուս խաղաղապահները սիրիացի վարձկանների հետ շարունակում են «խաղաղ» տեղակայված մնա՞լ միասին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից 3 ամիս անց:

Իսկ ե՞րբ է Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկելու այն պատճառով, որ Մոսկվայի կոչերն հետևողականորեն արհամարհում են Ադրբեջանն ու Թուրքիան և շարունակում են Լեռնային Ղարաբաղում պահել վարձկան ահաբեկիչների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2164 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am