Տխուր թվեր Գալստյանից․Արցախն էլ տվիք, բայց լավ չեք ապրում, Սերգո, ջան


2020-ի ընթացքում, հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, բանկերն ավելի զուսպ կգտնվեն վարկեր տրամադրելու հարցում։ Նման հայտարարություն է արելԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մենք հիմա հանդիպումների փուլում ենք բանկերի հետ ու այն մեսիջները որ ստանում ենք բանկերից, հետևյալն է՝ տնտեսությունում տեղի ունեցող եկամուտների որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես նաև 2020 թվականի ընթացքում որոշակի հաճախորդների ֆինանսական վիճակի վատթարացման արդյունքում հնարավոր վարկավորման պոտենցիալն ավելի ցածր կարող է լինել, քան նախորդ տարիների ընթացքում»,- ասել է Գալստյանը։ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ պետք է չմոռանալ, անցած տարվա համավարակի ու պատերազմի մասին, որոնք տնտեսությունում մի շարք ճյուղերի վրա շատ վատ են անդրադարձել․

«Բնականաբար, ակնկալել որ այդ ճյուղերին վարկավորումը տեղի է ունենալու այն ծավալով ու այն նույն չափով ինչ նախորդ տարիների ընթացքում, բավականին լավատես կլինենք, ուստի իրենք պրագմատիկ լինելով՝ կարծում են, որ այս տարվա ընթացքում իրենց բալանսների որոշակի վերանայում է տեղի ունենալու»,- կանխատասել է ԿԲ նախագահը: Վարկավորումը 2020-ին բավականին մեծ է եղել, որը պայմանավորված է եղել նաև համավարակի պատճառով պետության կողմից տրամադրվող օժանդակության ծրագրերով: Սակայն այս տարի վարկեը քիչ են լինելու․ վերջին երկու տասնամյակում առաջին անգամ ԿԲ նախագահը բաց տեքստով ասում է, որ բանկեր վարկեր չեն տա։ Ավելին՝ տալու դեպքում էլ բարձր տոկոսներով, քանի որ ԿԲ-ն անընդհատ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մեկուկես ամիս առաջ՝ դեկտեմբերի 15-ին, ԿԲ-ն մեկ տոկոսային կետով էր բարձրացրել տոկոսադրույքը, իսկ նախօրեին տոկոսադրույքը բարձրացավ 0,25 տոկոսային կետով։ Ընդհանուր առմամբ փոխարժեքը մեկուկես ամսում բարձրացել է 4,25%-ից մինչև 5,5%:

ԿԲ նախագահը չի թաքցրել, որ վարկավորման ծավալների նվազումը բացասական կանդրադառնա տնտեսության վրա։

Բայց այսքանով ԿԲ նախագահի ներկայացրած տխուր թվերի շարքը չի ավարտվում։ 2020-ի համար ԿԲ-ի նախնական կանխատեսումը, թե տնտնեսական անկումը 7.2 տոկոս է լինելու չի արդարացվել։ Իրականում անկումն ավելի մեծ է՝ այս պահի դրությամբ 7.8 տոկոս են ակնկալում: Ինչ վերաբերում է 2021 թվականին՝ ԿԲ-ի նախնական կանխատեսումով տնտեսության աճը կկազմի 2 տոկոս։ Սա այն դեպքում, երբ 2021 թվականի պետական բյուջեով նախանշված է 3,2 տոկոս աճ։ ԻսկԷկոնոմիկայի նախարար Քերոբյանն էլ հայտարարել էր երկնիշ աճ ունենալու մասին։ Բայց նախարարի մեկնաբանություններին ոչ ոք, այդ թվում նաև ԿԲ նախագահը լուրջ չի վերաբերվում, այլապես իս 2 տոկոսի կանխատեսումով, արկածախնդիր նախարարի պոպուլիզմը չէր հարամի։
Ասվածին հավելենք, որ Հայաստանում առաջին անհրաժեշտության շատ ապրանքների վերջին երկու ամսում կտրուկ թանկացել են, քանի որ դրանց գներ կախված են դոլարի փոխարժեքից, իսկ դոլարի փոխարժեքն աճում է ։
Մի խոսքով՝ առայժմ ոչ մի հուսադրող վիճակագրություն։ Դասականը կասեր՝ Արցախն էլ տվիք, էլի լավ չեք ապրում, Սերգո ջան։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2568 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am