Փաշինյանը պատրաստվում է տեռորի

Մինչ մամուլը գուժում էր Հայրենիքի փրկության շարժման լուծարման, վախճանի մասին, գրում, որ վեց լիդերները հավաքվելու են, որից հետո կհայտարարեն շարժման լուծարման մասին, Շարժումը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.<<Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ>>:

Նշենք, որ խոսքը հատկապես Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի, մասնավորապես հակակոռուպցիոն դատարանների ձեւավորման մասին է, որով իշխանություններն ըստ էության նպատակ են հետապնդում դատական համակարգը զավթել, ստեղծել նոր կառույցներ, որոնք կաշխատեն բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ:

Մասնավորապես, առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:
Այն որ դատարանի ստեղծումը բյուջեի վրա հսկայակական գումարներ է նստելու, ըստ նախնական հաշվարկների 5.5 մլրդ դրամ, դա հարցի մի կողմն է, հարցի շատ ավելի կարևոր բաղադրիչն է դատարանի ստեղծման հիմնավորվածությունը և հնարավոր արդյունավետությունը։ Եթե ակնկալիքն այն է, որ հակակոռուպցիոն դատարանը նպաստելու է կոռուպցիայի նվազմանը, ապա թյուր կարծիք է, մասնագիտացված դատարանները որևէ ազդեցություն չունեն կոռուպցիայի կրճատման հետ։ ։
Նախագծի հիմնավորման փաստարկներից մեկն այն է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելու միջոցով ձգտում են կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնել։

Սակայն վերջին երկու տարվա ընթացքում անկախ դատական համակարգի վերաբերյալ իշխանությունների պատկերացումները մենք շատ հստակ տեսանք, ասվածի ապացույցը Սահմանադրական դատարանի զավթումն է, կամ վնգստաող դատավորներին ուղղված Փաշինյանի պարբերական հաթաթաները: Արդյունքում միայն առանձին դատավորներ շարունակեցին գործել մասնագիտական և մարդկային արժանապատվությամբ։ Մյուսները պարզապես հարմարվեցին խաղի այդ կանոններին։ Կա մտահոգություն, որ հակակոռուպցիոն դատարանը կլինի հենց այն օղակը, որը կոռուպցիոն գործերով անվերապահորեն կկատարի իշխանությունների կամքը։ Եւ ըստ էության
իշխանությանն անհրաժեշտ է առանձին կառույց, որն անխոնջ կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։
Իսկ գլոբալ առումով, հատկապես հետպատերազմական շրջանում դատավորները ցուցադրեցին իրենց անկախությունը, ինչը Փաշինյանին դրել է ակնհայտ դիսկոմֆորտի մեջ ու հիմա սեփական դատական համակարգն է ձեւավորում, որից հետո կսկսի տեռորը:

Անի Սահակյան

դիտվել է 11623 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am