Գերիների հարցն ու մեղավորների փնտրտուքը

Իշխանությունն ու գրպանային ընդդիմությունը պատերազմի պարտության եւ հետպատերազմական չլուծված խնդիրների համար ամեն օր նոր մեղավոր ու պատասխանատու են գտնում: Մի օր ընդդիմությունն է մեղավոր, երկրորդ օրը՝ նախկինները, ապա՝ լրագրողները, նրանք ում ասես, ինչ մանիպուլացիայով ասես մեղադրում են՝ փորձելով արդարացնել Նիկոլ Փաշինյանի հայտնի դարձած <ես եմ գլխավոր պատասխանատուն, բայց ոչ մեղավորը> թեզը:
Այսօր դատավորների դերում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն էր, ավելի կոնկրետ՝ Փաշինյանի ուսապարկերն ու նրանց դուստր  ձեռնարկություն՝ ԼՀԿ-ի առաջնորդ, բոլոր ժամանակներ իշխանության ծառա Էդմոն Մարուքյանը:

Ինչպես հայտնի է անցած շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում մեր պատվիրակությունը չկարողացավ հայ ռազմագերիների հարցը մտցնել ընթացիկ քննարկման, ինչի պատճառով պատվիրակությունն արժանացավ քննադատությունների, հատկապես պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի աշխատանքի մասին տարբեր գնահատականներ հնչեցրեցին: ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանն
ասել էր` Ռուբեն Ռուբինյանը վաղուց է տապալել ԵԽԽՎ-ում աշխատանքները եւ պարզապես տեխնիկական աշխատանք է կատարում իրականում, որեւէ շոշափելի արդյունք իր աշխատանքից չի լինում: Ասուլիսոմ ի պատասխան այս հարցի Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Ես դրան չեմ արձագանքի, դրան կարձագանքի պարոն Մարուքյանը»: Վերջինս այնպես պաշտպանեց ոչ միայն Ռուբինյանին, այլեւ ողջ պատվիրակությանը, որ կարելի էր մտածել, թե հաջորդ քայլով կզրկի իր խմբակցության պատգամավորին մանդատից՝ հրեշտակ իմքայլականներին վարկաբեկելու համար.
.«Յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն ունի: Պատվիրակության որեւէ անդամի կատարած աշխատանքը որեւէ մեկը չի կարող թերագնահատել կամ նվաստացնել: Մեր ցանկացած պատվիրակություն թիմ է, որը պիտի միասնական գործի՝ առանց անձնական խնդիրների նայելու: Այս առումով մենք երբեք մեզ այն ժամանակի ընդդիմության պես չենք պահում: Այն ժամանակ եղել են դեպքեր, որ ընդդիմությունն այլ տոմսերով, այլ ինքնաթիռով է մեկնել, որպեսզի իրար չտեսնեն: Մենք այդ գծի մեջ չենք, կարծում եմ, որ թիմային աշխատանք է կատարվում: Ես կարծում եմ պատվիրակության որեւէ անդամի դերը չի կարելի թերագնահատել», ասաց Մարուքյանը: Ռուբինյանի աչքերը փայլեցին ոգեւորությունից
«Ես էլ հավելեմ, որ համաձայն եմ պարոն Մարուքյանի հետ»,- ասաց նա: Ուղիղ հարցին`գերիների հարցը օրակարգ չմտցնելու համար արդյո՞ք կար պատվիրակության թերացումը, Դուք տեսնու՞մ եք այստեղ պարոն Ռուբինյանի թերացումը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե նախաձեռնությունը չարվեր, ես անպայման կքննադատեի պատվիրակության ղեկավարին եւ կասեի, որ նման առաջարկ եմ արել եւ չի ընդունվել: Երբ մենք գնալուց առաջ քննարկել ենք, թե ինչ անենք, ես առաջարկել եմ, որ պիտի անպայման պահանջենք դեբատ: Բոլորով որոշել ենք, որ դա պետք է անել>>,-ասաց Մարուքյանը լեզու դնելով իշխանական Հովհաննես Իգիթյանի բերանում:

Իգիթյանը գերիների հարցն օրակարգ չմտնելու հարցում մեղադրեց լրագրողներին
Նրա խոսքով` ՀՀ–ից Եվրոպա հասնող տեղեկատվական հոսքերն ավելի շատ քաղաքական իրավիճակի մասին են, քան գերիների հարցի հրատապության։

«Այն ալիքը, որը գալիս է Հայաստանից, ես կասեի` նույնիսկ ալիք չէ, այլ ապատեղեկատվական ցունամին, լրիվ այլ տեղեկություններ է հասցնում այնտեղ։ Եվ պատկերացրեք, որ գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորչում էր, և մարդիկ մեզ ուրիշ հարցեր էին տալիս, հարցնում էին քաղաքական իրավիճակից, նոր ընտրություններից և այլն»,– ասաց Իգիթյանը։

Համաձայնեք, որ սա էժանագին մանիպուլացիա էլ չէ, սա նիկոլփաշինյանական կրուտիտ է, որով վարակվել են իր ողջ թիմով: Մեկ ամիս առաջ էլ իրենց վարչապետն էր ասում, թե ընդդիմությունն ու իրենց հավաքները վնասում են գերիների վերադարձի գործընթացին, ընդդիմությունը մոտ քսան օրը ձեռնահ մնաց նման ակցիաներից, սակայն Փաշինյանը մոսկովյան հանդիպումից ձեռնունայն վերադարձավ՝ օդում կախված թողնելով գերիների հարցը: Այնպես որ ուզում եք կատարվածի մեղքը սեփական ընտանիքի անդամների վրա բարդել, միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվելու:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա առնվազն տարակուսելի է՝ ինչու է նա պահանջում Փաշինյանի ու իշխանության հրաժարականը, եթե նրանք այդքան լավ են աշխատում: 

Անի Սահակյան

դիտվել է 2291 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am