Ճշտով ամեն ինչ կարգին է, բայց պարզ չէ՝ ով է դատավորը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությունը՝ «մեծահարուստների քսակը» հանուն հայրենիքի բացելու մասին, բավական ուշադրություն գրավելուց հետո բավական արագ էլ մարեց: Ընդ որում, ուշադրությունից էլ բաց մնաց հայտարարության մեկ այլ ասպեկտ: Այն քննարկվեց միայն, այսպես ասած, իշխանության ներսում սեփականության վերաբաշխման, «կուլակաթափության» հավանականության, այլ կերպ ասած՝ զուտ ֆինանսական տեսանկյունից: Մինչդեռ ԱԺ փոխնախագահի հայտարարությունը պարունակում էր նաեւ իշխանության ներսում առկա կոնցեպտուալ խնդրին առնչվող տողատակ: Դա «սերնդափոխության» խնդիրն է: Այն անխուսափելի է, վաղ թե ուշ դրա առաջ կանգնում է ցանկացած համակարգ, ընդ որում՝ կանգնում պարբերաբար: Ինչ-որ իմաստով դա բնական խնդիր է: Մյուս կողմից՝ խնդիրն ունի երկու կողմ՝ զուտ ֆիզիկական սերնդափոխություն եւ մոդելային: Հայաստանում քաղաքական համակարգում առաջացել է նաեւ մոդելային սերնդափոխության խնդիր: Ընդ որում, կա նույնիսկ որոշակի ուշագրավ մի վիճակ, երբ սերնդափոխության ֆիզիկական ասպեկտը այդքան հրատապ չէ, որքան մոդելայինը, մեթոդաբանական, կառուցվածքային սերնդափոխությունը: Շարմազանովի հայտարարության մեջ արտահայտված էր այդ խնդիրը: Տվյալ պարագայում ՀՀԿ երիտասարդ սերունդը փաստորեն «առաջարկում» է, կամ այդ սերնդի միջոցով Սերժ Սարգսյանը «պահանջում» է, որպեսզի օլիգարխիան ինքնաֆինանսավորվող քաղաքականությունից անցում կատարի «երիտտուրքի» քաղաքականության, այսինքն՝ քսակը բացի, տուրք տա երիտասարդների քաղաքականությանը՝ այդպիսով հեռու մնալով «խրամատից», ինչպես ԱԺ դահլիճը ժամանակին բնորոշել էր Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ այդ «խրամատը» ժամանակին գայթակղիչ էր բոլորի համար, քանի որ այնտեղ ապահով էր՝ ի տարբերություն ռազմական, պատերազմական խրամատի: Բայց նոր իրավիճակում խորհրդարանական «խրամատը» դառնում է ոչ այնքան ապահով, քանի որ մանդատն այլեւս բարձրագույն իշխանական ինստանցիան է՝ նախագահական մանդատ այլեւս չկա: Հետեւաբար այլեւս չկա նա, ում վրա կբարդվեն բոլոր «մեղքերը»: Բոլորին նշանակելու է խորհրդարանի մանդատը, հետեւաբար ամեն ինչի համար պատասխանատուն այդ մանդատն է: Ըստ այդմ, հարմար եւ ապահով թաքնվելու վայրից խորհրդարանական «խրամատը» դառնում է արդեն թիրախում հայտնվելու վայր: Այստեղ, իհարկե, վտանգը մահացու չէ, ինչպես առաջնագծում, բայց իրավիճակը այլեւս չի լինի նախկինի պես հանգիստ: Երիտասարդ հանրապետականներն առաջարկում են նոր սերնդի մեխանիզմ: Մեծահարուստը վճարում է «երիտտուրքը», այսինքն՝ տուրքը իշխանության երիտասարդ սերնդին, իսկ այդ սերունդն էլ զբաղվում է «մաքուր» քաղաքականությամբ, որն, այսպես ասած, սերտաճած չէ բիզնեսին, այսինքն՝ պատգամավորներ, որոնք բիզնեսմեն չեն, եւ ամեն ինչ կարգին է արդեն ոչ միայն թղթով՝ ինչպես կասեր նույն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ «ճշտով»: Մեծահարուստները պետք է կողմնորոշվեն, թե որն է «ճիշտը»՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ մնալ «խրամատում» եւ կրել պատասխանատվությունը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ նրանք չգիտեն, թե ով է լինելու դատավորը, այսինքն՝ ճիշտը որոշողը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am