ԵԽԽՎ-ում Ռուբինյանը Մարուքյանի ակցիան նկարողի դերո՞ւմ էր. մեկնաբանում է Ռուբինյանը (video)
Հայկական պատվիրակության նպատակն է եղել ռազմագերիների թեման դարձնել քննարկման թեմա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում, և կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԽԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ համարում իրենց աշխատանքը ԵԽԽՎ-ում, եթե Նավալնիի հարցը ընդգրկվում է օրակարգում, իսկ ռազմագերիների վերադարձը՝ ոչ։
