Փաշինյանի հույսը ՀՀՇ -ի ժամկետանցներն ու ՀՀԿ- ի թերմացքներն են

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Հայաստանի պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Նրանից առաջ այդ պաշտոնին էր Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, թե ինչու է Փաշինյանը ազատել Բաբայանին ու նշանակել Սարգսյանին, կարծում ենք կարեւոր չէ: Վաղուց Նիկոլ Փաշինյանի գործողություններում, հատկապես կադրային քաղաքականության հարցերում չես կարող տրամաբանություն գտնել: Իմաստ չունի խորանալ պատճառների մասին, քանի որ հնարավոր է, որ ոչ մի պատճառ էլ չգտնենք, քանի որ այսօր ազատվածը վաղը, կամ մի քանի օր հետո պետական կառավարման համակարգում նոր պատասխանատու պաշտոնի է նշանակվում:

Ինչպես որ եղավ նաեւ Գարիկ Սարգսյանի դեպքում: Պատերազմից հետո նա ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից եւ մեկ ամիս անց Փաշինյանը նրան տեղափոխեց իրեն ավելի մոտ՝ նշված պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հետպատերազմական ժամանակներում ակտիվ կադրային ռակիրովկաներ է իրականացնում, ազատում է, հետո նույն մարդկանց նորց նշանակում արդեն այլ պաշտոններում: Ակնհայտ է, որ նա աշխատանքի իմիտացիա է փորձում ստեղծել՝ ցույց տալով, որ աշխատում են, որ կառավարման համակարգը ռեսթարտի է ենթարկվում, որպեսզի կարողանա դիմագրավել հետպատերազմական սոսկալի իրավիճակին՝ տնտեսության փլուզում, սոցիալական բազմաթիվ խնդիրներ , հումանիտար հարցեր եւ այլն: Բայց հաշվի առնելով, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում,առավել եւս Փաշինյանի ապիկար թիմակիցների դեպքում, որոնք ունիվերսալ պաշտոնյաներ են հիշեցնում եւ կարող են աշխատել՝ նախարարից մինչեւ հավաքարարի հաստիքներում, ապա կարող ենք փաստել, որ Փաշինյանը զուր երկարաձգում է իր իշխանությունը:

Կամ էլ այս մարդն իսկապես, մնացել է ՀՀՇ-ի մնացուկների հույսին, վաղուց քաղաքական գերեզմանոցում ննջեցյալ աբիժնիկների, քաղաքական գիշատիչների հույսին, որոնց ներդրել է համակարգ եւ փորձում է նրանցով մեծ հույսեր արթնացնել: Դրանցից են Գագիկ Ջհանգիրյանը, ԿԳՍՄ նախարար Դումանյանը, Վաղարշակ Հարությունյանը եւ այլք, որոնց պիտանելիության ժամկետը վաղուց անցել էր, եւ որոնք մարդիկ են, ովքեր ժամանակին Նիկոլ Փաշինյանին բնորոշել էին իր իսկական անունով:
Կամ էլ այս մարդու հույսը ՀՀԿ-ի թերմացքնրն են՝ սրիկայի սրիկան, դավաճանի դավաճանը, ովքեր նավը խորտակվելիս առնետի արագություն բացելով անցան Նիկոլ Փաշինյանի թեւի տակ՝ ի դեմս գլխավոր դատախազի, ԿԸՀ նախագահի,Ցոլակյանի, Ջանջուղազյանի եւ բոլոր մնացյալի:

Անի Սահակյան

դիտվել է 2147 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am