Կրեմլի մեսիջը Նիկոլին՝ կարգավիճակը «կռվախնձոր» է, բայց միայն մեր ուսերին մի դիր

Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Ինչ ժամկետներ նկատի ունի ապագա ասելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել։

«Կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ», - ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ - «Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են, բայց դա այդպես է։ Դրա համար ավելի լավ է կարգավիճակի հարցը թողնել ապագային»։

Մոսկվան, հետևողականորեն, ցույց է տալիս, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը դուրս է եկել օրակարգից, իսկ դա Բաքվի սրտով է:

Ի՞նչ էր ասում Ալիևը՝ չկա կարգավիճակի հարց: Մոսկվան ասում է՝ կա, բայց ոչ հիմա: Այսինքն, ևս մի նոր, բայց իրականում հին «կռվախնձոր»: Այսինքն, որ պահից հայկական կողմը բարձրացնի կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմով են սկսելու սպառնալ:

Կամ, մի գեղեցիկ օր Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կորոշեն Ղարաբաղի կարգավիճակը, այդ մասին կտեղեկացնեն համատեղ մի փաստաթղթով ու ամեն ինչ այդպես կավարտվի:

Բայց ռուս պաշտոնյայի ասածը նաև այլ ուղղություն ունի. եթե Հայաստանի իշխանությունների համար կա կարգավիճակի հարց, ինչո՞ւ են ամեն ինչ թողել ռուսներին, ի՞նչ քայլ են անում այդ ուղղությամբ:

2008-2012 թվականներին Ռուսաստանը նախագահած, ապա հաջորդած 8 տարիներին ռուսաստանյան կառավարությունը ղեկավարած Մեդվեդևը ժամանակին անձամբ է մասնակցել և միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Մասնավորապես, 2011-ին նրա միջնորդությամբ Կազանում կողմերը մոտ էին փաստաթղթի ընդունմանը, որը ենթադրում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։

Ռուսաստանի նախկին ղեկավարը խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին շեշտում է՝ չլիներ Ռուսաստանը, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, իր բնորոշմամբ, «ոսկերչական» աշխատանքը, արյունահեղությունը այս պահին էլ կշարունակվեր․ - «Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր այդ հակամարտության մասնակիցների հետ։ Եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է անչափ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»։

Պատասխանելով Հարավային Կովկասում Թուրքիայի նոր դերակատարության մասին հարցին, այդ պետության ավանդական մրցակից երկրի բարձրաստիճան պաշտոնյան ասում է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկել Թուրքիայի հետ։ «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը, շատ մտերիմ երկիր Ադրբեջանի համար։ Այդ փաստը հաշվի չառնել հնարավոր չէ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ որևէ կերպ չհիշատակելով Թուրքիայի հետ դարավոր անհամաձայնություն ունեցող, դիվանագիտական հարաբերություններ չունեցող դաշնակից Հայաստանի անունը, որն անցած երեք տասնամյակների ընթացքում և հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր կտրականապես դեմ է հակամարտությանը Անկարայի միջամտությանը։

Ի դեպ, ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը, ամիսներ առաջ Անկարայի ապակայունացնող գործոնի մասին մտահոգություն էր հայտնել նաև Մեդվեդևի գլխավորած կառույցը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, որն անցած հոկտեմբերին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ քննարկում էր ղարաբաղյան արյունալի պատերազմի ընթացքում Էրդողանի վարչակազմի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրելու և հակամարտության գոտի ուղարկելու փաստը։

Հիմա արդեն Դմիտրի Մեդվեդևը փաստում է՝ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են ղարաբաղյան հարցի շուրջ, կողմերը որոշել են հատուկ մշտադիտարկման կենտրոն ստեղծել։

Անկարայում, մինչդեռ, կարծում են, որ Թուրքիայի հավաքագրած վարձկանների, արգելված զենքի կիրառման, անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Բաքվի հաղթած պատերազմն առանձին ուսումնասիրության արժանի երևույթ է։ Հազարավոր մարդկանց կյանքեր խլած 44-օրյա արյունահեղությունը, որը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ներկայացնում է որպես «արդարության վերականգնում», նրա համոզմամբ՝ երիտասարդ փորձագետների ուսումնասիրության հրաշալի նյութ է։

«Վերջակետ է դրվել է մեծ անարդարության։ Ղարաբաղյան պատերազմը և տեղի ունեցած գործընթացներն իրականում ուսումնասիրության լավ թեմա են», - կարծիք է հայտնել Քալընը՝ շարունակելով․ - «Ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ինչ քայլեր են ձեռնարկվել։ Դա իրոք կարևոր ուսումնասիրություն կլինի»։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, այստեղ կհայտնվեն նոր հնարավորություններ։ Մոտ ժամանակներս մենք դա կտեսնենք»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7936 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am