Ողբերգական դեպք Լոռիում. ամուսինը գիշերը շնչահեղձ է արել կնոջը, առավոտյան՝ զանգահարել շտապօգնություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։ Շտապօգնության աշխատակիցները, ամուսնու կանչի հիման վրա ժամանելով բնակարան, արձանագրել էին կնոջ մահը։ Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական խումբը և նախաձեռնել անհետաձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Ամուսինը իրավապահներին հայտարարել էր, թե կինը հանկարծամահ է եղել։ Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ: Փորձագետների կողմից կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել էին արյունազեղումներ, հարազատների հարցաքննության արդյունքում պարզվել էր, որ կինը դեպքից առաջ ամուսնու կողմից ենթարկվել է բռնության՝ ծեծի։ Հաշվի առնելով ձեռք բերված նախնական տվյալները՝ Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ կնոջը ծեծելու դեպքի առթիվ, վերջինիս հայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննական մարմինը միաժամանակ միջոցներ էր ձեռնարկվել՝ ամուսնու՝ ՀՀ պետական սահմանը հնարավոր հատումը բացառելու համար։ Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կինը բռնության է ենթարկվել ոչ միայն իր մահից օրեր առաջ, այլ նաև դեպքի օրը։ Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինը 2016թ. սեպտեմբերի 05-ին` ժամը 12:30-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տանը ծեծի է ենթարկել կնոջը: Այնուհետև օրեր անց՝ սեպտեմբերի 08-ի լույս 9-ի գիշերը, կրկին բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ. ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ապա՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: Իսկ առավոտյան զանգահարել է շտապօգնություն՝ թվացյալ տպավորություն ստեղծելու համար, թե կնոջ մահվան պատճառը հանկարծամահությունն է։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am