Ինչ գրքեր են դրված Սերժ Սարգսյանի աշխատասեղանին, և ինչ է նա ընթերցում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձևավորումից հետո  նախարարներին և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում։ Արարողակարգային այդ լուսանկարները, բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի միջոցով տարածվում են, և շատերի ուշադրությունն են գրավում հայալեզու և օտարալեզու այն գրքերը, որոնք խնամքով դրված-դասավորված են հանրապետության ղեկավարի սեղանին: Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են դրված, խնամքով շարված ՀՀ նախագահի գրասեղանին, որոնց դասավորությունը տարբեր հանդիպումների ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Արդյո՞ք դրանք այն գրքերն են, որոնք Սերժ Սարգսյանը պարբերաբար ընթերցում է, թե՞ նրանք են, որոնք երկրի ղեկավարը նվեր է ստացել տարբեր առիթներով: Եվ, ի վերջո, որո՞նք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրական նախասիրությունները։ Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով «168 Ժամը» դիմեց ՀՀ նախագահին։ «Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով: Ասեմ, որ աշխատասենյակում գրքերով շրջապատված լինելով՝ ինձ ինչ-որ տեղ գրքի, գիտելիքի զորությամբ ապահովագրված ու պաշտպանված եմ զգում: Ինչ վերաբերում է գրական նախասիրություններին, ապա ներկայումս վերընթերցում եմ Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթությունը» և Հելմութ Շեկի «Նախանձը», ինչպես նաև Եղիշե Չարենցի ստեղծագործությունները»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am