Հայտնի է, թե ով է պատվիրել Վազգեն Սարգսյանի սպանությունը. ինչու են լռում

Politik.am-ը գրում է․ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և նրա քաղաքական դպրոցի սանը: Այսպես կոչված լևոնականների և այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշտում մնալու հիմնական մեդիա գործիքներից մեկը եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թեման, որն անդադար շահարկվում էր:

Քաղաքական այս խմբակը մշտապես իրենց սպասարկող մեդիա հարթակներով թիրախավորում էին նախկին իշխանություններին և հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կապում Արցախի խնդրի հետ: Այս գործում հատկապես ակտիվ էր պաշտպանության ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը և պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Քոչարյան Անդոնը:

Նրանք պնդում էին, որ Վազգեն Սարգսյանին սպանել են, քանի որ նա դեմ էր Մեղրիի տարածքով Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհի տրամադրման գաղափարին: Միևնույն ժամանակ ակնարկում էին, որ նախկին նախագահներ Քոչարայնն ու Սարգսյանը կողմ են եղել այդ գաղափարին:

Պատմությունը ցույց տվեց, որ ոչ Քոչարյանի իշխանության տարիներին և ոչ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանը իր համար երանելի այդ ճանապարհը չստացավ: Փոխարենը նա այդ ճանապարհը կստանա Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Ընդ որում այն դեպքում, երբ այդ թեման շահարկող Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարար է, Քոչարյան Անդոնը իշխանական թիմի պատգամավոր, իսկ Արամ Սարգսյանը սատարում է այս իշխանություններին և Փաշինյանի հովանու ներքո փոխվարչապետ դառնալու հույս ունի: Ավելին Արամ Սարգսյանը անգամ եղբոր ջանքերի շնորհիվ ազատագրված հողերը արդեն իսկ հասցրել է անվանել ադրբեջանական:

Եվ եթե հավատանք այս անձանց տարիներ շարունակ արված պնդումներին, ապա կարող են ասել, որ Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուն և Նիկոլ Փաշինյանի կողմից իրականցված իշխանափոխության պատվիրատուն(ընդիմությունը պնդում է և փաստեր ներկայացնում Փաշինյանի իշխանության արտաքին ուժերի կողմիցկառավարվելու մասին) նույն անձը կամ կազմակերպությունն է: Քանի որ ինչպես ադրեն նկատեցինք այն ինչի համար, ըստ այս անձանց, սպանել են Վազգեն Սարգսյանին՝ կյանքի է կոչում Նիկոլ Փաշինյանը:

 

դիտվել է 7537 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am