Էրդողանն ու Ալիևը պահանջեցին պատերազմի օրերին, ստացան՝ 3 ամիս հետո

Աղդամում բացվեց ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որտեղից էլ երկու երկրների զինվորականները հետևելու են Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարմանը:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, թուրքական կողմից էլ՝ ՊՆ փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն։

Ըստ ադրբեջանական աղբյուրների, առավոտից թուրքական ու ռուսական զորախմբերն արդեն տեղակայվել են կենտրոնում։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն ասել էր, որ նախնական փուլում կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Ռուս-թուրքական համագործակցության մի ձևաչափ, որի մասին դեռ պատերազմի օրերին խոսում էր Ալիևը: Այսինքն, ինչ պահանջեցին Էրդողանն ու Ալիևը, որ Լեռնային Ղարաբաղում «խաղաղությունը» հսկելու է ինչ-որ նոր ձևաչափ և դրանով իսկ հետ է մղվելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, իրականացրեցին...

Ու արդեն վայելում են բերկրանքը, միմյանց շնորհավորում:

Ադրբեջանի նախագահը օրերս զանգահարել է Ռուսաստանի առաջնորդին, և շնորհավորել Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի բացման կապակցությամբ։

Ըստ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի, Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը նաև կարևորել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի՝ Մոսկվայում այդ օրն ընթացող հանդիպումը, որի ընթացքում կողմերը պետք է քննարկեին տարածաշրջանում ճանապարհների ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման հարցը։ «Զրույցի ընթացքում նախագահները նաև գոհունակություն են հայտնել ռազմավարական համագործակցության վրա հիմնված ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, և այդ կապերի հետագա ամրապնդման վստահություն հայտնել», - հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել նաև թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհավորել վերջինիս՝ Աղդամում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացման առնչությամբ, որը պետք է հսկի հրադադարի պահպանումը Լեռնային Ղարաբաղում։

«Երկու երկրների առաջնորդները վստահություն են հայտնել, որ այս կենտրոնի գործունեությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը», - հայտարարեց Ադրբեջանի նախագահական աշխատակազմը։ Ըստ պաշտոնական Բաքվի, Ալիևն ու Էրդողանը նաև քննարկել են թուրքական ընկերությունների մասնակցությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առնչությամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8873 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am