Թուրքը սկսեց կլանել Շուշին. Դուք գնացեք ադրբեջանցիների հետ «տնտեսական հրաշք» կառուցեք

Մոսկվայում օրերս կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը: Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը: Որոշվել է նաև եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:
Չնայած երկար ժամանակ հնչող քննադատությանը, փաստացի, Փաշինյանի իշխանությունը աչք փակելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վրա, հանգիստ բանակցում են Ադրբեջանի իշխանությունների հետ:

Ավելին, ստացվում է, որ իշխանությունները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացմանը՝ հանուն Հայաստանի համար անհայտ տնտեսական շահի: Մինչդեռ, ընդհակառակը, վտանգներն ավելի են, քան տնտեսական հնարավորություններից ծնվող սպասելիքները:

Իսկ ինչ է անում թուրքը, կոնկրետ՝ Թուրքիան...

Թուրքը արդեն իսկ գրավում է Լեռնային Ղարաբաղը, ինչպես ողջ Եվրոպան է Էրդողանը գրավել:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակությունն օրերս այցելել է Ադրբեջան։ Թուրքերը մտադիր են Շուշիում դպրոց կառուցել։

Ինչպես հաղորդեց «Ազատություն» ռադիոկայանը՝ Ազգայնական կուսակցության փոխնախագահ Մևլութ Կարակայան, «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավար Ահմեդ Յըլդըրըմը և ճարտարապետ Յուսուֆ Գյունայդինը նախ հանդիպումներ են ունեցել Բաքվում, հետո Շուշիում։

Ըստ ռադիոկայանի՝ Ազգայնականների կողմից Շուշիում դպրոց կառուցելու մասին այդ կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին առաջին անգամ հայտարարել էր հունվարի 16-ին։ Խորհրդարանում իր կուսակցության անդամների հետ հանդիպմանը նա ցույց էր տվել դպրոցի էսքիզների լուսանկարները։ Նա սոցցանցերում գրել էր, որ եթե երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թույլ տա, Շուշիում ինը դասասենյակներով դպրոց կկառուցեն, որը կարող է կոչվել Շուշիում ծնված կոմպոզիտոր, Ադրբեջանի օրհներգի հեղինակ Ուզեյիր Հաջիբեյովի անունով։ Նրա գրառումից երկու շաբաթ չանցած թուրք ազգայնականների պատվիրակությունն այսօր արդեն Բաքու է այցելում իրենց ծրագրերը տեղում քննարկելու համար։

Ադրբեջանի կառավարությունը պլանավորել է 2021 թվականին 1 միլիարդ 300 միլիոն դոլար հատկացնել իրենց վերահսկողության տակ անցած տարածքների ենթակառուցվածքների վերականգնմանը։ Դրա համար նաև պետական հիմնադրամ է բացվել, որի մասին երկրի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց հունվարի սկզբին։ Հատկացումները պետք է կամավոր կատարվեն, բայց շատ արագ պարզվեց, որ կամավորությունը, ըստ էության պարտադիր բնույթ ունի։

Ահա, ինչպես է թուրք-ադրբեջանական տանդեմը գրավում «դժգույն» Շուշին: Քիչ անցած կպարզվի, որ Շուշիում, առհասարակ, հայկական ոչինչ չի էլ եղել, ամեն ինչ թուրքական է, լավագույն դեպքում՝ ադրբեջանական...

Իսկ Փաշինյանի իշխանությունը թող գնա Մոսկվայում բանակցի Ադրբեջանի հետ՝ Հայաստանի տնտեսական հրաշքին սպասելով...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7722 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am