Menu.am-ի վարորդ-առաքիչը Honda մոպեդով վրաերթի է ենթարկել 12–ամյա դպրոցականին. վերջինին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վարդուհի Ռյաբուխան իրեն ամրակցված Honda մոպեդով վրաերթի է ենթարկել 12-ամյա Էլեն Աղամալյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթ կատարողը դեպքի վայրից հեռացել է: Սակայն ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ռյաբուխան ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ռյաբուխան աշխատում է Menu.am ՍՊԸ-ում՝ որպես վարորդ- առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 6-րդ դասարանում: Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Ավետիսյանի կողմից հետաքննություն է սկսվել: Honda մոպեդը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպավող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am