Շուշին ու կապիտուլյանտ-մանիպուլյատոր Նիկոլի վերջին «լայվը»

Չափազանց պարզ հարց է տրվել՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական: Դրանից պարզ անհնար է ձևակերպել:

փաշինյանը, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ սփրթնեց, փրփրեց, կատաղության ու հիստերիկայի նոպայի մեջ ընկավ «Երկիր»-ի թղթակից Լիա Սարգսյանի ձևակերպած այս հարցից, այդպես էլ հարցին չպատասխանեց: Մեկ օր անց, երբ իր ճվճոցախառը ասածին համապատասխան՝ գրավոր մեջբերմամբ նույն հարցը պլակատով դեմ տվեցին նիկոլ փաշինյանին, նա ավելի «խելոք» բան չկարողացավ մոգոնել, քան ակնհայտ քրեորեն հետապնդելի արարքների դիմելը. ա) իր կողմնակիցներին քսի տվեց նշված լրագրողուհու վրա, գրավոր մեջբերմամբ ու հարցով պաստառը փաշինյանա-անբարո եղանակով պատառոտվեց, ի լրումն, երեկոյան էլ նիկոլական ինչ-որ մանկլավիկներ հետապնդել էին հարցը հնչեցրած լրագրողին:

Հունվարի 30-ին նիկոլ փաշինյանը «լայվ» էր մտել (տա Աստված՝ վերջին անգամ), իբր թե, որոշել էր պատասխանել վերը նշված պարզագույն հարցին: Չպատասխանեց: Ամբողջ 7-8 րոպե երկար-բարակ նաղլ արեց, թե՝ ԱԺ-ում իրեն ինչ էին հարցրել, ինքն ինչ էր պատասխանել, հետո մի հատ էլ նույնը, հետո՝ մի հատ էլ...

Ասածի ամբողջ իմաստը այն էր, թե՝ ինքը, պատգամավորի հարցին պատասխանել է, թե՝ ցանկացած դեպքում նախատեսվում էր մինչև 1992թ մայիսի 8-ը Շուշիում բնակված ադրբեջանցիների վերադարձ, իսկ դա նշանակում էր, որ Շուշիի բնակչության 90-96 տոկոսը լինելու էր ադրբեջանցի, ու այդ դեպքում քաղաքը ադրբեջանակա՞ն է...

Սույն կապիտուլյանտը, որ իրեն մեծ բանի տեղ է դրել, իր վերջին «լայվում» նաև թնկթնկաց, թե կառավարության դեմ մանիպուլյացիաներ են անո՜ւմ, վա՜յ, ամա՜ն, «գիպս սնիմայուտ, կլիենտ ուեզժաե՜տ...»:

Պաթոլոգիկ սուտասանը, ամբողջ պատերազմի ընթացքում միտումնավոր ու հետևողականորեն հանրությանը մոլորեցնող ու ապատեղեկացնող մանիպուլյանտը սրտնեղում է, թե՝ իբր իր դեմ մանտպուլյացիա են անում: Չէ հա...

Սա ասում է մեկը, ով նոյեմբերի 9-ին, երբ արդեն գիտեր, որ ստորացուցիչ ու կործանարար կապիտուլյացիոն ակտ է ստորագրելու, ֆեյսբուքներում գրում էր, թե՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»... Այնինչ, ինքն ու իր մանկլավիկները Շուշին արդեն հանձնել, կարելի է ասել՝ արդեն նվիրել էին իրենց «կիրթ ու կառուցողականին»:

Ու հետաքրքիր է, էլի, թե այդ ի՞նչ «մարտեր էին շարունակվում» Շուշիի համար: Հնարավո՞ր է, որ խոսքը հայկական զինուժի կողմից Շուշիի ուղղությամբ արձակված «Իսկանդերի» մասին է: Իսկ որտե՞ղ է պայթել և ո՞ր զինուժին է վնաս պատճառել այդ «խորհրդավոր» «իսկանդերահարումը՝ հայկակա՞ն, թե՞ թշնամական զորքին է հարվածել:

Վերադառնալով դրա վերջին «լայվին», արժե արձանագրել ամենից կարևորը. փաշինյանը, փաստորեն, հաստատեց, որ, այո՛, հոկտեմբերի 19-ին կոնկրետ Պուտինի կողմից եղել է կոնկրետ առաջարկությունը՝ դադարեցնել պատերազմական գործողությունները, ըստ որում՝ ՌԴ նախագահի կողմից ալիևից այդ հարցով արդեն համաձայնություն ստացած լինելու պայմաններում: Եվ, փաշինյանը հաստատեց, որ մերժել է այդ առաջարկությունը:

Մինչդեռ, եթե նա համաձայներ կանգնեցնել պատերազմը, ապա այդ օրվա դրությամբ Շուշին Արցախի ՊԲ վերահսկողության տակ էր, ու հանձնված չէր թշնամսուն: Ու ոչ միայն Շուշին, ի դեպ:

Բայց նիկոլը որոշել էր «դժբախտ ու դժգույն Շուշին» էլ անպայման հանձնել (նվիրել) թուրք-ադրբեջանցիներին: Ու հիմա եկել ու հիմարություններ է դուրս տալիս առ այն, որ եթե Շուշին ինքը չհանձներ էլ, այնտեղ վերադառնալու էին ադրբեջանցի փախստականները...

Կարելի է կարծել, թե հիմա, օրինակ, Շուշի այդ ադրբեջանցիները ու նրանցից բազմապատիկ ավելին չեն գնալու և հաստատվեն:

Հա, ի դեպ, իսկ ի՞նչ են անելու, որտե՞ղ են բնակվելու 1992-2020 թվականներին Շուշիում վերահաստատված ու հաստատված ու հիմա՝ նիկոլի պատճառով տնազրկված, հայրենազրկված ու փախստական դարձած հայերը:

Առհասարակ, սա ավելի շուտ թեստ է: Եթե մեկը հավակնում է Հայաստանի ղեկավար համարվել, բայց այդ մեկին պետք է դեռ բացատրել, թե ի՛նչ տարբերություն կա Շուշին չհանձնելու և հանձնած լինելու միջև (անկախ բնակչության էթնիկ կազմից), ապա այդ մեկը ոչ ղեկավար է, ոչ էլ կարող է հայ համարվել:

Այս կապիտուլյանտ-հողատուի կերած «բողկերը», ի դեպ, միայն Շուշիին չէ, որ վերաբերում են: Որքան հայտնի է, արծարծվում է ադրբեջանցի փախստականներին նաև Ստեփանակերտ վերադարձնելու խնդիր: Ու սա, իր մանիպուլյատիվ տրամաբանությամբ ելնելու է ու ասի՝ հիմա, ի՞նչ Ստեփանակերտը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական:

Համարենք, որ փաշինյանը հունվարի 30-ին հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքի փորձով: Արժե նիկոլի համար մի հատ էլ «աշխատանքային այց» կազմակերպել «կա-գէ-բէ-ի պադվալ»...

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1788 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am