ԵՊՀ-ից «աբիժնիկ» Նիկոլը նոր մուտիլովկա է մտածել


ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը այդպես էլ չի կարողանում նախագահ ընտրել։ Հունվարի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել: Նիստը նախագահել է խորհրդի տարիքով ավագ անդամ ԵՊՀ դիսկրետ, մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը: Նա առաջադրել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվերակության արդյունքում Հայկազ Նավասարդյանն ստացել է 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, որը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 32 անդամ և նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ կեսից ավելի ձայներ, այսինքն՝ առնվազն 17 ձայն։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին, որից հետո նոր նախագահ չի ընտրվել։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հաստատվել է 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ վարչապետի որոշմամբ։ Հոգաբարձուների խորհրդի կազմը իշխանությունների համար հատկապես այս փուլում անչափ կարևոր է, քանի որ հենց խորհուրդն է ընտրելու ԵՊՀ ռեկտոր, որտեղ Փաշինյանն ու նրա թիմը յուրային կադր ունենալու արդեն երկուսուկես տարվա անկատար փափագ ունեն։ Այս վեհ ու նվիրական նպատակին հասնելու համար Փաշինյանը մայր բուհի հոգաբարձուների խորհրդի կազմում խցկել է իշխանության յուրայիններին։
Արդյունքում այնտեղ է հայտնվել անգամ, այպես կոչված, ֆեյքերի կենտրոնի՝ Տեղեկատվական ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, այժմ արդեն Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Ֆեյք-մաեստրո Հովհաննես Մովսիսյանի հայտնությունը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում համալսարանը քանդելու՝ նիկոլականների պլանի կարևոր բաղադրիչներից է։ Մամուլում լուրեր հայտնվեցին, որ Փաշինյանը հենց նրան է կամենում տեսնել ԵՊՀ խորհրդի նախագահի տեղում։ Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը շատ բարձր է գնահատում Հովհանենս Մովսիսյանի՝ Կառավարությունում ծավալած երկուսուկես տարվա գործունեությունը, որտեղ նրա հիմնական գործը ֆեյքերին հանրության վրա քսի տալն էր, մարդկանց, հատկապես իշխանության դեմ կարծիքներ հայտնողներին, հրապարակավ թիրախավորելն ու նրանց հանդեպ վիրտուալ հարձակումներ կազմակերպելը։ Հովհաննես Մովսիսյանի ու նրա ձեռքի տակ աշխատող ֆեյքերի գլխավոր առաքելություններից էր նաև ԶԼՄ-ների սև ցուցակներ կազմելը, նրանց թիրախավորելն ու Փաշինյանին քննադատող լրագրողների դեմ հանրային արշավների կազմակերպումը։ Տեղեկատվական ՊՈԱԿ-ում Հովհաննես Մովսիսյանի առաջին գործերից մեկը եղել է նախկին կադրերից, որոնք անհամեմատ ավելի պրոֆեսիոնալ էին, քան այսօրվա աշխատողները, ազատվելն էր։ Ընդ որում, այդ ազատումներն արվել էին օրենսդրությամբ կոպիտ խախտմամբ։ Նախկին աշխատողներից մի քանիսը դատի էին տվել և հաղթել, ինչի արդյունքում բավականին կլորիկ գումարներ ստացան՝ անհիմն ազատման և հարկադիր պարապուրդի դիմաց։ Թերևս հիմա արդեն ժամանակն է՝ հարձակման թիրախ դարձնել համալսարանի ընդդիմադիր կեցվածք ունեցող դասախոսներին, այդ պատճառով էլ ֆեյքերի Հովոն գործուղվել է ԵՊՀ։
Հոգաբարձուների խորհրդի անդամ են նշանակվել ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը, ԱԳՆ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության կենտրոնի ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնի ՏՏ ղեկավար Ավետիք Քերոբյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուի տնօրեն Նիկոլ Կոստանդյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, ԵՊՀ հեռահաղորդակցման ազդանշանների ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը, ինչպես նաև անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչտրյանը, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, ՀԽ անդամ Մենուա Սողոմոնյանը, պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, եվրոպական լեզուների և հաղորդակցության ամբիոնի ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանը, աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Արմինե Ավթանդիլյանը, իրավագիտության ֆակուլտետի ուսանող Դավիթ Ափոյանը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Բաբկեն Հովհաննիսյանը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Խաչիկ Աբաջայնը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Շուլի Հակոբյանը, հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Արշակ Պողոսյանը, կենսաբանության ֆակուլտետի ուսանող Հասմիկ Վարդումյանը։
ԵՊՀ-ից ներկայացված և դասախոսները, ուսանողներն ու ասպիրանտները ցույց են տվել, որ չեն պատրաստվում գործել իշխանության կամքին հնազանդ։ Հենց այս պատճառով էլ արդեն ավելի քան երկու տարի ԵՊՀ-ում չի կայանում ռեկտորի ընտրություն, իսկ հիմա էլ փաստորեն համալսարանը մնացել է առանց խորհրդի նախագահի։ Համալսարանից «աբիժնիկ» Նիկոլը հասկանալով, որ համալսարանն իր ատամի բանը չէ, փորձում է իր հայտնի մուտիլովչիկի միջոցով հարցերը լուծել։ Տեսնենք, թե որքանով կստացվի։

Նաիրա Բաղդասարյան

 

դիտվել է 7712 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am