Լամբադա կամրջի մոտ 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի կողաշրջման հետևանքով 6 տուժած շտապ օգնության մեքենաներով է տեղափոխվել երևանյան հիվանդանոցներ՝ 3-ը Հերացու անվան թիվ 1 համալսարանական և 3-ը Արաբկիրի մանկական հիվանդանոց․ այս մասին Tert.am-ին հայտնեց «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնացել»,- հաղորդեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց վթարի հետևանքով տեղափոխվել է 6, իսկ Քանաքեռ –Զեյթունի բժշկական կենտրոն՝ 1 տուժած:
Tert.am-ի հավաքած վերը նշյալ տվյալներով՝ տուժածների թիվը 10-ն է: ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը տեղեկացրել էր, որ մինչ իրենց՝ դեպքի վայր հասնելը տուժածներն արդեն հիվանդանոցներ էին տեղափոխվել շտապօգնության մեքենաներով և անձնական միջոցներով:
Հիշեցնենք, որ այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է. կան տուժածներ:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը