Եռաբլուր կոխկրտողներնն ընդդեմ հայրենիքի պաշտպանների

Հանուն հայրենիքի փրկության եւ դավաճան իշխանություններին հեռացնելու համար պայքարողները հայտարարվում են ռեժիմի թիվ մեկ թշնամիները: Իշխանությունն անցել է ռեպրեսիաների, եթե մինչ այժմ բողոքի ցույցերի մասնակիցներին բերման էին ենթարկում, ապա բաց թողնում, այսօր կալանավորում են անգամ նրանց, ովքեր պատահաբար հայտնվել էին իրադարձությունների կիզակետում: Այսպիսով՝ նախօրեին կառավարության շենքի մոտից բերման ենթարկված քաղաքացիներից ձերբակալվել են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանը։ Մի քանի տասնյակ էլ վկայի կարգավիճակով ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ կառավարության շենքը գրավելու եւ Փաշինյանին հեռացնելու կոչեր էին հնչում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերի համար, մասնավորապես՝ իշխանությանը զենքով հեռացնելու վերաբերյալ, ձերբակալվել է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար։ Բադասյանը կալանավորվել է, մյուսների կալանքի վերաբերյալ դեռ քննություն չի իրականացվել:

Կասկած չկա, որ ռեժիմը ամեն գնով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած այս մարդկանց պահելո է անազատության մեջ: Քանզի ոչ մի անհայրենիք չի կարող հասկանալ հայրենազուրկին, հայրենիք պահածներին և պահողներին, հայրենիքը սեփական անձից առավել սիրողներին: Նրանց դատողները նրանք են, ովքեր կարող են կոխկռտելով անցնել Եռաբլուրի շիրիմների վրայով:

Օրինակ Արագած Ախոյանին, ով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Սեւ հովազներ ջոկատի կազմում եղել է առաջնագծում, ով մարտական ընկերներ է կորցրել մարտի դաշտում, ջոկատի հրամանատար, որի մահվան հանգամանքները բազում հարցեր են առաջացնում : Ռուստամ Գգասպարյանի մահվան կասկածելիության վերաբերյալ բարձրաձայնել է անգամ նրա եղբայրը: Ինչեւէ, Ախոյանին՝ հայրենիքի պաշտպանին ձերբակալում են միայն այն բանի համար, ով տեսնելով ընկերներին բռնի բերման են ենթարկում, առաջարկել է իրեն էլ տանել:

Կամ ինչ էին ակնկալում լսել մի մարդուց, ով կորցրել է տունը, կորցրել է ամեն ինչ, կորցրել է հայրենիքը, Վահան Բադասյանը պատերազմի ընթացքում մահվան ճիրաններից մի կերպ է դուրս պրծել, բեկորային վիրավորում էր ստացել: Ուզում են, որ այս մարդը համբուի իրենց ճակատն ու ասի լավ եք արել, որ ծախել եք իմ հայրենի՞քը:
Ձեր մեջ բարոյականության նշույլ անգամ չկա, աշխարհի երկակի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին ասֆալտին փռելով բերման եք ենթարկում, դե, բնական է, եթե ձեր դավաճան հողատուի անմիջական պաշտպանության տակ այլասերված Մել Դալուզյանն է, դուք չեք էլ կարող նորմալ տղամարդուն նորմալ վերաբերմունքի արժանացնել: Այն մարդուն, ով աթաթուրքի մեդալակիր եւ պատրաստ է այն վերադարձնել՝ թեկուզ մեկ հայ գերու վերադարձի դիմաց: Անհայրենիք ոչնչություններիդ համար հայրենիքի պաշտպաններն այսօր վտանգավոր են, եկել է նրանց ճնշելու, նրանց փակելու ժամանակը, քանզի մի կտոր մնացած հայրենիքն էլ հավանաբար որոշել եք թուրքին նվիրել:Միայն թե չեն հասկանում, որ չեն կարող տասնյակ հազարների ձերբակալել, իսկ եթե գնալու են այդ ճանապարով, ապա կբախվն ավելի ցավոտ հանգուցալուծման...

Անի Սահակյան

դիտվել է 2602 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am