5 գերի՝ վաղը Ադրբեջանի հետ բանակցելու համար, մնացածի ճակատագիրը ձեր խղճին է, «թավիշներ»

Հունվարի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը բանակցելու են Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ավտոմայրուղիների ու երկաթուղային գծերի ապաշրջափակման շուրջ, երեկ Եռաբլուրում «Ազատության» հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով հայկական կողմից վարելու է այդ բանակցությունները։

«Այս պահին օրակարգը, որով հանդիպումը սկսվելու է, հունվարի 11-ի հայտարարությունն է։ Որևէ ավելի կոնկրետ հարց դեռևս չկա», - ասաց փոխվարչապետը։
Դիտարկմանը, որ, ըստ ամենայնի, քննարկվելու են հայկական և ադրբեջանական երկաթգծերը վերագործարկելու, միացնելու հարցերը, Գրիգորյանն արձագանքեց․ - «Եթե հայտարարությամբ նայենք՝ այո։ Ապաբլոկավորումը տրանսպորտային և տնտեսական կապի, բնականաբար ենթադրում է թե՛ երկաթուղին, թե՛ ավտոճանապարհները, թե՛ այլ բաղադրիչներ»։

Հարցին, թե արդյոք խոսքը միայն Նախիջևանի մասին է, թե վերաբերում է նաև Աղստաֆայի հատվածին, փոխվարչապետը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որևէ կոնկրետ ուղղությամբ սահմանափակում այս պահին չկա որևէ փաստաթղթում»։
Երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։

Հիմա, ստացվում է, որ վաղը, այնուամենայնիվ, հայկական կողմը գնալու է՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպման է մասնակցելու:

Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է պահել գերիներ, իսկ պաշտոնական Երևանը գնում է թուրք-ադրբեջանական ահաբեկչական իշխանությունների հետ բանակցություններ վարում ու դեռ պարզ էլ չէ, Հայաստանն իր տարածքի վրա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պարագայում հսկողություն ու ազդեցություն ունենալո՞ւ է, թե Հայաստանին ասելու են՝ գնա, հեռվից նայիր, թե ինչպես ենք մենք քո ճանապարհների վրա հսկողություն իրականացնում:

Երեկ Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանն անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը՝ նշելով, որ իրանցի իր գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է հարցը՝ հավելելով. - «Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չէ»։

Արտգործնախարարն այնուհետև տեղեկացրեց, որ Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման շուրջ Թուրքիայի հետ այս պահին չեն բանակցում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5073 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am