Հասկացա՞վ Փաշինյանը Թեհրանի հստակ ակնարկը՝ պահե՛ք Հայաստանի տարածքը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը Թվիթերի իր էջում գրել է, որ Թբիլիսում հանդիպել է Վրաստանի նախագահին, վարչապետին, հեռախոսազրույց է ունեցել ինքնամեկուսացման մեջ գտնվող արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Զարիֆը հատնել է, որ Թբիլիսիում քննարկել է Սև ծովը Պարսից ծոցի հետ կապող տրանզիտ միջանցքի հետ կապված հարցեր։

Գերոգի Գախարիան և Մոհամմադ Զարիֆը քննարկել են տարածաշրջանի իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, անդրադարձել են առևտրա-տնտեսական կապերը ամրապնդելու, տրանսպորտային հաղորդակցությունների և տրանզիտի հնարավորություններին, ինչպես նաև առկա դժվարությունները ժամանակին կարգավորելու անհրաժեշտության հարցերին:

Մոհամմադ Զարիֆը աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վրաստանի նախագահի գրասենյակը հաղորդում է, որ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է օկուպացիային և օկուպացված տարածքներում տիրող ծանր իրավիճակին։ «Նախագահը ընդգծել է տարածաշրջանում և Վրաստանում կայունության կարևորությունը», - նշված է հաղորդագրությունում։

Պաշտոնական հաղորդագրությունում ակնարկ չկա, թե հանդիպումներում քննարկվել է արդյոք ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանային վեց երկրների համագործակցության գաղափարը, բայց Վրաստանի ընդդիմությունը կասկածում է, որ Զարիֆի տարածաշրջանային այցի նպատակը նման ձևաչափի քննարկումն է և չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր համագործակցել իր տարածքներն օկուպացրած Ռուսաստանի հետ։ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանը համարում է իր շրջանները և պնդում, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքի 20 տոկոսը։

Հիմա Վրաստանի ընդդիմությունը իշխանությունից պահանջում է «վեցի համագործակցության» ձևաչափի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնել։ «Լելո» կուսակցությունից Գրիգոլ Գեգելիան ասել է․ «Բնականաբար մեզ համար կարևոր է խաղաղ և բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, բայց մենք ցանկանում ենք ընդգծել, որ «Կովկասյան վեցնյակին» անդամակցելը, որի մեջ մտնում է նաև Ռուսաստանը, ակնհայտորեն հակասում է Վրաստանի ազգային շահերին, արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը»։

«Կովկասյան վեցնյակ» ձևաչափը կնպաստի Կովկասում Ռուսաստանի ազդեցության հետագա ամրապնդմանը, և ուղղված է դուրս մեղել մեր արևմտյան գործընկերներին Հարավային Կովկասից։ Ի՞նչ դիրքորոշում ունի Վրաստանը։ Մենք հիշում ենք նախագահ Զուրաբիշվիլիի մշուշոտ հայտարարությունները կովկասյան պլատֆորմի մասին։ Արտգործնախարարության դիրքորոշումը այդ նախաձեռնության վերաբերյալ հայտի չէ։ Մինչդեռ Վրաստանը ընդունում է Իրանի արտգործնախարարին, որի այցի օրակարգը համապատասխանում է վեցի ձևաչափին, ինչը մեր երկրին դնում է դժվարին ընտրության առաջ», - ասել է ընդդիմադիր գործիչը, նշելով, որ Մոհամմադ Զարիֆը տարածաշրջանային այց է կատարում հենց այն երկրներ, որոնք ենթադրաբար մաս են կազմելու կովկասյան համագործակցության ձևաչափին:

Վրաստանում Իրանի դեսպան Աքբար Քասեմը ավելի վաղ անուղղակի հաստատել է, որ Մոհամմադ Զարիֆի բանակցությունների օրակարգում ընկած են ղարաբաղյան պատերազմից հետո նոր ֆորմատների ձևավորման հարցերը։ Դեսպանի խոսքերով՝ Իրանի արտգործնախարարի այցերը Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա, կարող են շրջադարձային լինել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ու ամրապնդելու կարևոր գործընթացների համար։ Վրաստանում Իրանի դեսպանը համագործակցության նոր ձևաչափ ստեղծելու, այսպես ասած՝ փուլային տարբերակ է առաջ քաշել, սկզբում 1+3, այսինքն՝ Իրան+Հարավկովկասյան երեք երկրները, իսկ ժամանակի հետ այն կընդլայնվի՝ դառնալով վեցնյակի համագործակցության ձևաչափ։

Ուշագրավ մթնոլորտում անցավ Զարիֆի տարածաշրջանային այցը Ադրբեջան- Ռուսաստան-Հայաստան-Վրաստան երթուղով: Հայաստանում Փաշինյանի հետ հանդիպմանը Զարիֆն ասաց. «Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը»:
Հայաստանի տարածքային ամբողջականություն և ժողովուրդների՝ ազգային ինքնության պահպանում, հասկացա՞վ Փաշինյանը Զարիֆի բավական հստակ ակնարկը:

Հայաստանի կառավարության կողմից շարունակաբար տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հեռանկարներից բացվող հնարավորությունների ֆոնին, Իրանի ԱԳ նախարարը հասկացնել է տվել՝ պահե՛ք ձեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնությունը, այսինքն՝ ՀՀ տարածքում ճանապարհների վրա հսկողությունը պետք է լինի բացառապես Հայաստանինը, ոչ թե համատեղ՝ ռուսներինն ու հայերինը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5571 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am