Կոշիկ լիզող խոզանակներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում երեկ քննարկեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը:
Քննարկման ընթացքում պատվիրակներից շատերը առաջարկություններ էին ներկայացրել, որ բանաձևում փոփոխություններ կատարվեն և չհաստատվեն ՌԴ-ի պատվիրակության լիազորությունները: Սակայն այդ առաջարկները մերժվել են: Ի վերջո, ձայների 107 «կողմ», 36 «դեմ» և 24 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվել եւ հաստատվել է ՌԴ պատվիրակության լիազորությունները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են իմքայլական պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրանք բոլորը «կողմ» են քվեարկել բանաձևին:
Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ ԵԽԽՎ-ում քվեարկում էին ռուսական պատվիրակության ԵԽԽՎ վերադարձի հարցը, հայկական պատվիրակության իշխանության ներկայացուցիչները մի էժանագին թատրոն բեմադրեցին՝ իբր փորելով ցույց տալ իրենց անկախությունը եւ Ռուսաստանի նվագի տակ չպարելը: Իմքայլականները բոյկոտեցին քվեարկությունը բացառությամբ Ռուբեն Ռուբինյանի, ով դեմ էր քվեարել, որ ՌԴ պատվիրակությունը վերադառնա ԵԽԽՎ: Քվեարկությունից հետո մեծ սկանդալ բարձրացավ, դիվանագիտական խողովակներով Նիկոլ Փաշինյանի ականջները ձգելուց հետո Ռուբինյանը կանգնեց ու հայտարարեց, թե սխալվել է, կողմ պետք է քվեարկեր, մատը դեմ-ին է գնացել: Հետո սելֆի հրապարակեց ռուս գործըկերոջ հետ՝ ասելով, թե մերձեցման երեկոյ են կազմակերպում:
Ուշագրավ է, որ գրեթե նույն հարցի շուրջ իշխանականները մեկուկես տար անց ինչպիսի նախաձեռնողականություն են դրսեւորել: Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի՝ հայ դիվանագիտության վերաբերյալ հայտնած մտքերը թերեւս ապագայի, ավելի ճիշտ իրենց մասին է:

«Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք եւ լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»: Կարծում ենք սա ամբողջական չի բնորոշում այս անողնաշար դիվանագետիկներին , ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, <<Ի՞նչ ինքնիշխանություն․ այդ ինքնիշխան լեզուն հիմա դարձել է կոշիկ մաքրելու խոզանակ>>:

Անի Սահակյան

դիտվել է 5327 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am