«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո տնտեսությունն անկում է ապրում, եւ շատ բիզնեսներ դժվարություններ են կրում՝ սնանկանում են, արտադրություններն են կանգնեցնում, աշխատողներին ուղարկում են հարկադիր պարապուրդի։ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Մասիս տոբակո»-ն, աշխատակիցներին նստեցրել է տանը։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս հիմնարկում աշխատողների մոտ 80 տոկոսին հարկադիր պարապուրդի են ուղարկել՝ պատճառաբանելով, թե պահանջարկ չկա, ուստի արտադրությունն առժամանակ կանգնեցնում են։
Հիշեցնենք, որ Վարդանյանների ընտանիքն առաջիններից էր, որ իր աջակցությունը հայտնեց հեղափոխությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն այսօր երկրում տնտեսական ճգնաժամն այն կարգի է խորացել, որ նույնիսկ ամենապահանջարկված ապրանքները, ինչպիսին ծխախոտն է, այլեւս սպառող չունեն։ Իսկ «Գրանդ հոլդինգն» այս ընթացքում ոչ միայն սպառման նվազումներ ունի՝ բոլոր ապրանքների գծով, այլեւ իրեն պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փակեց՝ չդիմելով սլոթների համար հայտարարված մրցույթին»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը