Քոչարյանը եկավ․ Փաշինյանի պլանը ձախողվում է

hayeli.am, politik.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքն ու իր քաղաքական թիմը մասնակցելու են արտահերթ ընտրություններին և «կրելու» են։

Քոչարյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ինքն ունի քաղաքական թիմ, հետևորդներ ու անհրաժեշտ գործիքակազմ: Ըստ Քոչարյանի՝ ինքը ՀՀ գործող իշխանոթյան դեմ պայքարում մինչև հիմա ակտիվություն չի դրսևորել, քանի որ չի ցանկացել իշխանություններին հնարավորություն տալ, շահարկելով իր վերադարձի թեման, վախեցնել առաջին հերթին իշխանության ներսում գտնվողներին և նրանց համակիրներին։ Քոչարյանի մեկնաբանմամբ՝ սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ էր, որ իշխող թիմից 20-30 պատգամավոր միանա խորհրդարանական ընդդիմությանը և պահանջի վարչապետի հրաժարականը։ «Ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի այդ պատգամավորներին վախեցնելու համար»,- նշել է Քոչարյանը՝ ավելացնելով, թե ինքը հույս է ունեցել, թե իշխող թիմում այդքան հայրենասեր մարդիկ կգտնվեն:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին, երկրորդ նախագահը շեշտեց, որ կիսում է նրանց դիրքորոշումը ՀՀ ժամանակավոր կառավարություն ստեղծելու ու արտահերթ ընտրություններ կազմակերպելու առումով, հատկապես որ ժամանակավոր կառավարության ղեկավարը չի մասնակցելու ընտրություններին՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու համար: Բայց իշխանությունը, այդ տարբերակին համաձայն չէ և չի պատրաստվում առաջ շարժվել վարչապետի հրաժարականի ու ժամանակավոր կառավարության ձևավորման ճանապարհով, փոխարենը առաջ է քաշում արտահերթ ընտրությունների և խորհրդարանի ինքնալուծարման ճանապարհը։ Նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի` արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարությունը քաղաքական կարևոր ուղերձ էր, որն ամբողջապես փոխում է ուժերի հարաբերակցությունը։

Այն, որ «Հայրենիքի փրկության շարժումը» և 17-ի ֆորմատը խոշոր հաշվով չկարողացավ հանրային կոնսոլիդացիա ապահովել և հասնել գործող վարչապետի հեռացմանը, արդեն 17-ի ֆորմատով մարող շարժումը նոր քաղաքական բևեռի առաջացման գործընթաց է պարտադրում, որովհետև իրադարձությունները զարգանում են արագ, իսկ ժամանակը չի աշխատում ո՛չ իշխանության, ո՛չ էլ հայրենիքի փրկության շարժման օգտին։ Ստեղծված քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական այլընտրանքը, և քաղաքական ընտրությունը խոշոր հաշվով կատարվելու է հենց այս երկու բևեռների միջև։ Մնացած ուժերը, որոնք ևս կմասնակցեն ընտրություններին, ինչ-որ պահից սկսած միավորվելու են երկուսից մեկին։

Քաղաքական երկարատև թայմաուդից հետո Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը, անշուշտ, հանրային բաց ու անկեղծ երկխոսության կարիք ունեն։ Պետք է նկատել, որ անձամբ Ռոբերտ Քոչարյանի մոտ այդ երկխոսությունը բավական արդյունավետ է ստացվում։ Նրա վերջին երկու հարցազրույցը ամբողջությամբ աշխատել են հօգուտ նրա քաղաքական վարկանիշի աճի։ Ապագայում ևս պատերազմական և հետպատերազմական խնդիրները մեկ առ մեկ վերլուծելն ու դրանց լուծման ուղիները մատնանշելը լինելու է Քոչարյանի գլխավոր խաղաքարտը, հատկապես որ նրա խոսքի լրջությանը որևէ մեկը չի կասկածում։ Մարդիկ հասկանում են, որ եթե ասվում է, ուրեմն կարվի՝ առանց ավելորդ պոպուլիզմի, առանց սրբագրումների ու խմբագրումների։

Քոչարյանի քաղաքական վերադարձը իշխանությանն ուղղված ամենամեծ ու թերևս նաև անսպասելի հարվածն էր, որը խառնեց Նիկոլ Փաշինյանի բոլոր պլանները։ Նիկոլ Փաշինյանը դեռ հույս է փայփայում, թե ինքը արտահերթով վերընտրվելու և իշխանությունը պահելու շանս ունի։ Բայց դա միայն հույս է։ Պատերազմից հետո նա չի կարողացել լուծել որևէ լուրջ խնդիր՝ սկսած գերիների և անհետ կորածների վերադարձից, վերջացրած պատերազմի ժամանակ տեղի ունեցած խայտառակ ձախողումների բացահայտումով։ Ժամանակը ամենաշատը աշխատում է Փաշինյանի դեմ, և Վահան Բադասյանի՝ Եռաբլուրում արած հայտարարությունը դրա վառ ապացույցն է։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 21499 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am