Ազգային լիդերի հարցում կողմնորոշվելու պատմական պահը

Նախօրեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ hayeli.am, politik.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցը հաղթանակի գինն ու կերտման ճանապարհն իմացող մարդու խոսք էր։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Ռոբերտ Քոչորյանին,

կարելի է ընդունել կամ չընդունել, սիրել կամ չսիրել նրան, բայց անհնար է հերքել, որ Քոչարյանի խոսքը պետական գործչի մտածողության դրսևորում է, որ նրա ասելիքը կշռադատված է, տրամաբանված, փաստարկված ու ամենակարևորը՝ վերլուծական խոսք է, որն ունի պատճառահետևանքային հստակ կառուցվածք։ Շատ կարևոր է նաև, որ այդ խոսքը հայ ժողովորդի որևէ շերտից վրեժխնդիր լինելու մասին չէ, որևէ մեկին սև կամ սպիտակ հռչակելու մասին չէ, այլ խոսք է պետության մասին։ Ի դեպ, Քոչարյանը ավելի քան երկու ժամ տևած հարցազրույցում այդպես էլ Նիկոլ Փաշինյանի անունը չտվեց, բայց նրա՝ որպես վարչապետի գործունեությունը, բառիս ամենաուղիղ իմաստով, հողին հավասարեցրեց։ Մենք իսկապես կարոտ էինք պետական և ազգային խնդիրների մասին լուրջ ու կշռադատված խոսքի, որովհետև օրեր, ամիսներ շարունակ ֆեյսբուքյան էջից, համակարգչի ու հեռուստացույցի էկրանից լսվող թավշյա ճղճղոցն արդեն անտանելի է ու այնքան դատարկ, որ լսելը լրջորեն վնասում է մարդկային առողջությունը։ 

Մենք չենք կարող հավերժ ապրել պարտված, կործանված, հուսալքված ու փլուզված՝ կորսված հայրենիքի, հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների ու տասնյակ հազարավոր վիրավորների ցավով։ Մեր հասարակությանը օդ ու ջրի պես հաղթանակ է պետք։ Հաղթանակի հասնելու հավատն առավել իրատեսական է հենց Ռոբերտ Քոչարյանի հետ․ սա և՛ գիտակցում է, և՛ զգացողություն։ Հետևապես, քաղաքական պայքարի դաշտ վերադառնալու և ընտրություններում /անկախ նրանից, թե երբ և ինչպիսին կլինեն դրանք/ առաջադրվելու Քոչարյանի մտադրությունը պետք է ընդունել որպես ազգային-քաղաքական նոր իրողություն ունենալու իրատեսական հնարավորություն։ Հնարավոր նոր պատերազմում չպարտվելու գիտակցությունը մեզ ընտրության շատ մեծ հնարավորություն չի տալիս․ պետության ղեկը պետք է վստահել բացառապես այնպիսի գործչի, որը կկարողանա պաշտպանել մեր ազգային շահը, մարդու, որը կկարողանա կառավարել պատերազմող երկիրը, մարդու, որն ունի ռազմական, տնտեսական և քաղաքական հմտություն՝ բանակը հզորացնելու և զուգահեռաբար երկիրը  տնտեսական կոլապսից դուրս բերելու։ Քոչարյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, որ ինքը դա կարող է անել։

«Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետություն թշնամի համարվող պետության դեմ։ Կա դասական փաթեթ․ առաջինը՝ պառակտել հասարակությունը, երկրորդը՝ թուլացնել բանակը և անվտանգային բոլոր համակարգերը, երրորդը՝ անվստահություն սերմանել պետական ինստիտուտների նկատմամբ, և չորրորդը՝ փչացնել հարաբերությունները բարեկամ պետությունների հետ։ Այդ 4 գործողություններից ո՞ր մեկը չի արել ՀՀ վարչապետը։ Մեծ ջանասիրությամբ, հետևողականորեն արվել է ամեն ինչ։ Մենք պատերազմի օրը չգիտեինք, որովհետև անվտանգության համակարգը հանձնարարություն էր ստանում սատանա փնտրել, այլ ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում։ Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը մոտ 3 տարվա ստերի մասին է։ Հարևան երկրների հետ հարաբերությունների հետ կապված՝ գիտեք՝ ինչ խնդիրներ ենք ունեցել ՌԴ և Իրանի հետ։ Այս ողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Չեմ կարող ասել, թե այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց ես կարող եմ ասել մի բան՝ եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում։ Պատահականությու՞ն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով է արված՝ մեծ հարց է, որը պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել»,- վերը նշված հարցազրույցում նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Պետք է խոստովանել, որ Քոչարյանի թվարկած բոլոր խնդիրների մասին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի վստահաբար մտածել է ու յուրովի փորձել է գտնել ինչ-որ պատասխաններ։ Հայ ժողովուրդը չի կարող ապրել առանց այդ պատասխանների՝ սա ակնհայտ է։ Պատասխաններ ստանալը հեշտ է, երբ, հողին հավասարեցված պետական ինստիտուտների, ջարդված բանակի, պարտված քաղաքական էլիտայի փոխարեն, ունես հաղթանակ, պետական և ազգային շահի առաջնահեթություն, իրական ազգային լիդեր և ոչ թե համազգային շիզոֆրենիկ։
Քոչարյանը ազգային այն լիդերն է, որի շուրջը կարող է ձևավորվել քաղաքական նոր կոնսոլիդացիա՝ ինքնիշխանության վերջին փշրանքները փրկելու և Հայաստանի Հանրապետության՝ իբրև պետության վերջին էջը չշրջելու համար։ Նրա անցած ճանապարհը՝ Արցախում և Հայաստանում, նրա ներդրումը պետականաշինության գործում թույլ են տալիս ասելու, որ նոր Հայաստանի ազգային լիդերը, ում հետ հայ ժողովուրդը կարող է կապել նոր հաղթանակի և կորսված հայրենիքի վերականգնման հույսը, Ռոբերտ Քոչարյանն է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3947 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am