Ալիևի երազանքն իրականացել է. միջնորդների հնարամտությանը չի բավարարում

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ամբողջովին ներգրավված գործընթացում, երեկ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը, որը Բաքվից ժամանել է Երևան։

«Նոյեմբերի 9-ի համաձայնությունը ներառում է որոշակի կետեր, բայց կան համաձայնությունից դուրս մնացած հարցեր։ Մինսկի խմբի կարևորությունը հենց այդտեղ է, զբաղվել այն հարցերով, որոնց անդրադարձ չկա։ Դեկտեմբերին Մինսկի խմբի ունեցած հանդիպումների շրջանակներում տարբեր կողմեր եկան համաձայնության, որ խումբը պահպանում է իր դերը գործընթացում։ Հետևաբար մենք մյուս համանախագահների հետ մնում ենք ամբողջովին ներգրավված։ Մինսկի խմբի շրջանակներում, այս շաբաթվա սկզբին համանախագահները հանդիպել են Լեհաստանում։ Հաջորդ փուլում, կարծում եմ, օգտակար կլինի այցելել այս տարածաշրջան», - ասաց ֆրանսիացի դիվանագետը։

Ժան Բատիստ Լըմուանին խնդրել են արձագանքել Ալիևի այն հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի։ Ֆրանսիացի պաշտոնյան հարցին հստակ չի պատասխանել՝ խոսելով ապագայի հնարավորությունների մասին․ - «Բարի կամքի ուժը նախ դրսևորվում է մարդասիրական կարիքներին արձագանքելով, կարիքներ, որոնք արտահայտվել են Հայաստանի կողմից։ Ես ինքս դեկտեմբերին մարդասիրական թռիչքով եկել եմ Հայաստան հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Օգնությունը պետք է ցուցաբերվի արագ և տեղին։ Երկու երկրների ղեկավարները պարբերաբար շփվում են, վերջին անգամ զրուցել են հունվարի 6-ին։ Այդ զրույցի արդյունքում ես այսօր Հայաստանում եմ՝ նաև ապագային միտված աշխատանքի համար։ Դրանք ծրագրեր են, որ ունի կառավարությունը և որոնց Ֆրանսիան կարող է աջակցել։ Ամեն ինչ կանենք, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգանա»։
Դառնալով պատերազմին՝ Լըմուանը նշել է. - «Եղել է համաձայնություն, որ կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, մյուս համանախագահների հետ միասին կշարունակի լինել բարի կամքի ուժը, որը խոսում է երկու կողմերի հետ, և կանի ամեն ինչ, որպեսզի հաշտեցումը դառնա հնարավոր։ Ֆրանսիայի պատմության ընթացքում բավականին դրամատիկ պահեր ու հակամարտություններ են եղել, բայց կարողացել ենք հաշտեցման գնալ, օրինակ, գերմանացիների հետ։ Ուստի կարծում ենք, որ պետք է շարունակենք աշխատել՝ ձգտելով այդ հաշտեցմանը»։

Բաքվից Երևան ժամանած ֆրանսիացի պաշտոնյայից լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք Ալիևի հետ զրույցում անդրադարձ եղել է գերիների հարցին։ «Բնականաբար այդ հարցը արծարծում են Ադրբեջանի իշխանությունների հետ հենց հնարավորությունն ունենում ենք։ Ամեն դեպքում երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում փակ թեմաներ չկան, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը։

Հասկանում եմ, որ մտատանջություն կա հայ ընտանիքներում, հատկապես այն ընտանիքներում, որոնք դեռ չեն գտել իրենց որդիներին։ Ռազմագերիների հարցում գլխավոր մանդատը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ունի, որն աշխատում է այդ ուղղությամբ։ Բայց, բնականաբար, մենք էլ ցանկացած հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը», - ասել է նա։

Ֆրանսիան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ աջակցեց Հայաստանին ու Արցախին՝ բարձրացնելով մի շարք կարևոր խնդիրների մասին, այսօր լծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացմանը: Օրակարգը պարզ է՝ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցում հնարավոր դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ուրեմն, կարելի է ասել, որ միջնորդական առաքելության կհաջողվի աշխատել: Բայց եթե ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դառնում է անիմաստ, ինչպես երկու տասնամյակ ներկայացրել է Ադրբեջանը:

Այնպես որ, Ալիևի երազանքն իրականացել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կաթվածահար է, իսկ ինքը՝ Ղարաբաղյան խնդիրը համարում է լուծված-փակված:

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի պետքարտուղարի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից, և այցը շարունակությունն է ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության և քննարկումների: «Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարևորվում են նաև տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, և այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3491 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am