Պուտինի ջախջախից հակաուղերձը. տեռորիզմի զոհ քրիստոնյա հայերին աջակցող արևմտյան երկրներն ո՞ւր են

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին ընդունած հայտարարությունը հետևողականորեն կատարվում է», - «Դավոսյան շաբաթի» շրջանակներում երեկ ունեցած հեռավար ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այժմ միջազգային հանրության առջև [հակամարտությունից] տուժած շրջաններին աջակցության խնդիրն է դրված։ Հարկավոր է լուծել փախստականների վերադարձի, ավերված ենթակառույցների վերականգնման, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պաշտպանության հարցերը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտությունից տուժած շրջաններին...

Պուտինն ասել է․ - «Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրականացվում է։ Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է, հասնել կրակի ամբողջովին դադարեցմանը և սկսել կայունության գործընթացը»։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ «հիմա միջազգային հանրության խնդիրն է օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին՝ լուծելու փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրները, վերականգնելու ոչնչացված ենթակառուցվածքները, պաշտպանելու և վերանորոգելու պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանները»։

Նշենք, որ յուրաքանչյուր տարի հունվարին Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում համաշխարհային տնտեսական համաժողով է անցկացվում։ 2021 թվականը Դավոսյան համաժողովի համար հոբելյանական է՝ 50-ամյակն է, բայց կորոնավիրուսի համավարակը իր պայմաններն է թելադրել, ավանդույթը խախտվել է։ Որոշել է համաժողովի հիմնական մասն անցկացնել մայիսին Սինգապուրում, իսկ հիմա առաջին անգամ օնլայն քննարկումներ են անցկացվում Դավոսյան ֆորումի շրջանակում։

Նկատենք, որ Պուտինը, արդեն երկրորդ անգամ չի խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Կամաց-կամաց, այս թեման կարծես, երկրորդ պլան է մղվել, ինչը բավական դուրեկան վիճակ է Ադրբեջանի ու Թուրքիայի համար:

Բայց Պուտինի մեսիջները արևմուտքին հստակ են՝ Ռուսաստանի ամեն հարցում մեղադրելու հարցում, եկե՛ք, օգնեք, մեծ խնդիրներ կան, եկե՛ք՝ տուժած շրջաններ, լուծե՛ք փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրները, վերականգնե՛ք ոչնչացված ենթակառուցվածքները, պաշտպանե՛ք և վերանորոգե՛ք պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանները:

Այսինքն, Ռուսաստանը ստանձնել է ոչ միայն ռազմաքաղաքական պատասխանատվություն, այլև վերոնշյալ բոլոր խնդիրներն է փորձում լուծել: Իսկ ո՞ւր էին թուրք-ադրբեջանական տեռորիզմի զոհ դարձած քրիստոնյա հայերին աջակցող արևմտյան պետությունները...

Շարունակելով Արցախում հրադադարի հաստատումից հետո տարածաշրջանային զարգացման հեռանակարների թեման՝ նկատենք, որ արդեն հայտարարվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ հանդիպման օրը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի խոսնակը հայտնել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, հայկական կողմի առաջարկով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կանցկացվի Մոսկվայում 2021 թվականի հունվարի 30-ին։ Տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների հիման վրա։ Աշխատանքային այդ խմբում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ 55-ամյա Մուստաֆաևը նոյեմբերյանցի է՝ ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը, վկայում է նույն դպրոցում սովորած լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11217 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am