Ես ոտքով էի քայլում, ադրբեջանցիները չէին խփում նախագահի նստավայրին Ստեփանակերտում. Ռոբերտ Քոչարյան (video)
Պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը. ես այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էի քայլում։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, հայաստանյան մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։