Անբարոների խրախճանքն ու վոյաժները

Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ, ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը, ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ ամոթ ունեն, ոչ բարոյականություն, ոչ սրբություն եւ ոչ էլ կարմիր գծեր, այս մարդիկ ունեն մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով, քանզի քաղցր է իշխանությունը եւ նրա բարիքները, որոնցից այս ուսապարկային իշխանությունները օգտվել եւ վայելել են թե պատերազմի օրերին, թե անգամ հետպատերազմական ժամանակներում, երբ, ըստ էության, բացահայտված է սրանց իրագործած ցեղասպանությունը:

Այսօր հերթական անբարոյականության մասին ազգն իմացավ, իմքայլական մի խումբ պատգամավորներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ պատերազմի օրերին բյուջեի հաշվին վոյաժներ է թույլ տվել Ստեփանակերտ: Մանսավորապես
Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Լուլուն, Սիսակ Գաբրիելյանը և ևս 8 հոգի պատերազմի օրերին Արցախ են մեկնել որպես գործուղում. բյուջեից նրանց հատկացվել է ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաև առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»
Հրապարակված պաշտոնական փաստաթղթի համաձայն, Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում «Հայաստան համահայկական հիմնադրամին» և կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին փաստորեն բյուջեից վերցնում:
Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած «իմքայլականները» ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, թե «թասիբի կաթսան չի եռում»:
Ինչպես ասում են կա անբարոյականություն, կա մեծ անբարոյականություն եւ կան Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի անբարոյականություն, սա հենց այդ դեպքն է , երբ համարժեք բառերո չես կարող գտնել նկարագրելու համար իմքայլականների ստորությունը:
Պատերազմի օրերին եւ դրանից հետո խրախճանքների մեջ է նաեւ Էրատոն՝ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, նա հին տոմարով նոր տարին նշելու համար ախրանիկների մեծ շքախմբով, դուստրերի հետ գնաց հասավ Մոսկվա, իսկ խմած շոմպայնի եւ ծախսերի աստղաբաշխական գումարների մասին մամուլում անհավանական թվեր հրապարակվեցին:
Ս այնքան անբարո իշխանություն է, որ հետպատերազմյան օրերին Սյունիքից ընտրված պատգամավորների այցը եւս հայրենի մարզ բյուջեի հաշվին գործուղումով է կայանում: Մամուլը գրեց Արմեն Խաչատրյան Գորիս մենելու մասին: Եւ վերջապես, սրանք այնքան անբարո են, որ պատերազմից հետո էլ, երբ երկրում բազում լուծում պահանջող խնդիրներ կան, հազարավոր երիտասարդներ խեղված ճակատագրերով սպասում են պրոթեզավորման գործընթացին, մինչդեռ պետական ապարատում ոչ միայն օպտիմալացման չեն գնում, այլեւ ստանում են մինչպատերազմյան ավանդական պարգեւավճարները:

Անի Սահակյան

դիտվել է 5011 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am