Քաղաքավարի դուրս են հրավիրում

«Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարևոր օղակ է, հաշվի առնելով նաև առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Ընդհանրապես, մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, ցանկանում եմ պարոն Հարությունյանին մաղթել արդյունավետ աշխատանք», -վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին եւ ավելացրել է, որ Դավիթ Հարությունյանը մեծ պրոֆեսիոնալ է, ունի կարևոր գործառույթներ և առաքելություն: Հետաքրքիր է՝ ինչու է Կարապետյանը ազատվել պրոֆեսիոնալ կազմից, հատկապես, որ առարկություն էլ կարծես չէր լինի այն առումով, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, թեպետ կառուցվածքային փոփոխություն կրեց՝ նախարարի տիտղոսը հանվեց այդ մարմնից, այդուհանդերձ պահպանում է նախկին լիազորություններն ու անգամ ղեկավարին տրվելիք աշխատավարձի չափը: Հասկանալի է, որ Կարեն Կարապետյանը հերթապահ խոսքեր է հնչեցրել իր ղեկավարած կառավարության նորանշանակ անդամին ներկայացնելիս ու իրականում Հարությունյանից ազատվելը նրա ցանկությամբ է եղել: Դավիթ Հհարությունյանը, ով 1998-2007 թվականները կրկին զզբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, քաղաքական վերելք գրանցել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Ավելին, Հարությունյանը Քոչարյանի վստահելի նախարարներից էր, այսպես ասած «հաջողված կադրերից», ինչի վկայությունն էլ նրա անփոփոխ նախարարությունն է:Սերժ Սարգսյանի իշխանության գալուն պես Դավիթ Հարությունյանը հայտնվեց քաղաքական լուսանցքում՝ նախկին առանցքային նախարարը հայտնվեց խորհրդարանում՝ պատգամավորի կարգավիճակում: Ինչ-որ պահի սկսեցին  խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորչության մասին, եւ փաստ է, որ Դավիթ Հհարությունյանը կրկին կառավարությունում հայտնվեց Արգամիչի շնորհիվ, վերջինիս վարչապետ նշանակվելուց հետո: Հարությունյանը աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը զբաղեցրեց եւ փաստացի ղեկավարում էր գործադիրը՝ օգտվելով Հովիկ Արգամիչի կրթական ցենզից ու միջազգային կառույցների հետ շփվելու անկարողությունից: Հովիկ Աբրահամյանին ինչ-որ պահի գուշացնում էին Հարությունյանի անկառավարելի ամբիցիաների մասին: Հարությունյանին հաջողվում էր սրընթաց առաջ շարժվել մինչեւ այն պահը, երբ Արգամիչին փոխարինելու եկավ Կարեն Կարապետյանը, ում գործելաոճում թեպետ առաջնահերթություն է շոուի հաջողվածությունը, այդուհանդերձ Դավիթ Հարությունյանի հետ լեզու գտնել չհաջողվեց: Իհարկե, պարոն Հարությունյանը խոսքի ու դեմագոգության մեծ վարպետ է, փոխարենը պրոդուկտ չի տալիս, գործնականում իր իդեաները կյանքի կոչելու ոչ միայն մեծ վարպետ չէ, այլ ճիշտ հակառակը: Կոմունիստական գործելաոճը չթոթափած գործիչը իր կոշտ ու կոպիտ մոտեցումներով կարող է մի քանի րոպեում տապալել ամենախոստումնալից նախաձեռնությունը: Հետեւաբար Կարեն Կարապետյանի կաբինետում ցանկալի անձ չէր, նա <<սվոյ>> չդարձավ ու բնական էր, որ պետք է դուրս հրավիրվեր այդ կաբինետից: ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի դեմ հայտնի դիվերսիայից հետո, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Դավիթ Հարությունյանն են, կարծես վճռվել է, որ Հարությունյանի կյանքում քաղաքական վերելք այլեւս չի լինի, բայց հաշվի առնելով նրա իշխանությանը մատուցած անգնահատելի ծառայությունները, մասնավորապես նոր Ընտրական օրենսգիրքը, որը հնարավորություն տվեց այսքան վարկաբեկված իշխանությանն այնպես վերարտադրվել՝ ընդդիմություն կոչվածներին պայքարի մեկ թիզ հող չտալով,գուցե եւ որոշել են նրան միանգամից դուրս չհրավիրել համակարգից, այլ դա անելնաստիճանաբար, մանավանդ, որ 2018-ից հետո նոր իրավիճակ է գալու:   Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am