Խաղաղություն չկա՝ Երևանում ասացին Իրանի բարձրաստիճան պաշտոնյային

Այսօր մեկնարկեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: Արդեն իսկ տեղի է ունեցել նրա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Նախատեսվում է Զարիֆի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրանի ԱԳ նախարարը, հիշեցնենք, որ տարածաշրջանային ուղևորությունը սկսեց Բաքվից, Երևան է ժամանել Մոսկվայից, նախատեսվում են նրա այցերը նաև Թբիլիսի և Անկարա։

Այժմ տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն, ըստ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի՝ ասել է Այվազյանը:

Ընդգծելով, որ Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը հարգում է Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: «Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», հանդիպմանն ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Թեհրանն ունենալով թե՛ տնտեսական համագործակցության կոնկրետ ծրագրեր, թե՛ քաղաքական դիրքորոշում, տարածաշրջան է ուղարկել իր երկրի ԱԳ նախարարին, որին սակայն, Երևանում, հասկացրել են, որ չեն հավատում հարատև խաղաղության մասին տարածաշրջանի երկրների գնահատականներին:

Այսինքն, այն համագործակցության ուղիները, որը ցանկանում է գցել Իրանը՝ հայկական կողմը կասկածի տակ է դրել:

Սա մի իրողություն է, որ Իրանին կստիպի մտորել պաշտոնական Երևանի հետագա քայլերի ուղղությամբ:

Այստեղ իհարկե, կարևոր է հասկանալ, իսկ պաշտոնական Երևանն իր արձանագրած՝ խաղաղություն առայժմ չկա, բանաձևում ի՞նչ հակընդդեմ քայլերի է դիմում՝ բանա՞կ է հզորացնում, սահմաննե՞ր է ամրացնում, թե՞ իշխանությունները գործընկեր պետությունների հետ փորձում են հակազդել թուրք-ադրբեջանական երկվորյակ եղբայրների նպատակներին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6446 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am