«Այդքան հմուտ դատավորներով, դատապաշտպաններով ու դատախազներով Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվեցին». Լարիսա Ալավերդյան

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը : Լարիսա Ալավերդյանը շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, թե ողջ աշխարհում ինչու են բարձրացնում դատավորական և դատախազական աշխատավարձերը. «Համաշխարհային պրակտիկայում դա դատավորների անկախության կարևորագույն երաշխիքներին մեկն է: Համարվում է, որ ոչ միայն նա պետք է ապահովված լինի բարձր աշխատավարձով, այլև չունենա գայթակղություն կուտակելու գումարներ անարդար փողերով»: Տիկին  Ալավերդյանի՝ դատավորների ու դատախազների թոշակը բարձրացնելու որոշումն իրավիճակային է. «Սա արվում է պահի, իրավիճակային կառավարման մոդելի ներքո, և հարց է առաջանում, արդյոք դա արվում է հեռահար նպատակներո՞վ, երկրի զարգացումը, վստահությունն ու արդարության զգացումը հասարակության մեջ ավելացնելո՞ւ համար: Ժամանակին, երբ դատախազների աշխատավարձն էին բարձրացնում մարտի 1-ից հետո, դա դիտվեց որպես կաշառք բարձրագույն իշխանության կողմից դատախազությանը: Բայց այդ հմուտ դատախազներն այդպես էլ չբացահայտեցին մարտի 1-ի դեպքերը: Եվ փաստորեն դատախազների աշխատավարձի բարձրացումը մնաց որպես հատվածական, զուտ այլ նպատակների համար արված, ոչ թե հանուն վստահության»: Ալավերդյանը հիշեցրեց նաև, որ, երբ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո Դատախազության աշխատավարձերը բարձրացվեցին, դա դիտվեց՝ որպես կաշառք, իշխանության կողմից Դատախազությանը կաշառելու ձև: Ըստ նրա` պետք է հստակեցնել` արդյո՞ք սա այլ նպատակով չի ընդունվում. «Ես կարծում եմ, որ այդ հարցում պառլամենտը չպետք է շտապեր, որոշակի հստակեցումներ պետք է աներ, նոր օրենքի ընդունմանը գնար։  Տպավորություն է, թե սա նշանակում է՝ դատական իշխանություններին դուր գալ: Սա ոչ թե հակակշիռ է ստեղծում, այլ իրար դուր գալու խնդիր է առաջ քաշում»։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am