Էրատոյի սիրտը խրախճանք է ուզում

Համազգային սգի, մորմոքի պայմաններում Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անթաքույց խրախճանքների մեջ են:
Հազարավոր մայրեր խելակորույս իրենց որդիների աճյուններն են փնտրում, հազարավորներն անսփոփ են աճյուններով, հազարավորները վշտից մի բուռ են դարձել, ու այդքանն էլ անտուն, անապրուստ, անհող, անհայրենիք, իսկ հայկական մեդիան չի հասցնում հետեւել Նիկոլ Փաշինյանի Էրատոյի եւ երեխաների վոյաժները արտերկրում ու Հայաստանում: Մի քանի օր առաջ նրանք Մոսկվայում էին քարշ գալիս ռեստորանից ռեստորան, հյուրանոցից հյուրանոց, նաև խմած, շոմպայնի աստղաբաշխական գների մասին լուրերը թնդում էին լրահոսում: Եւ ահա հայրենիք վերադառնալուն պես Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է Արամ Խաչատրյանի համերգասրահում Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին: Դուք հասկանում եք, այս բոլոր հազարավորներին առանց զավակ, անտուն, անհայրենիք թողած, անապագա թողած այս ընտանիքը եւ գլխավորապես տիկին Էրատոն, ով Արցախի հրամանատարական բունկերից բարոյական աջակցությունից բացի մարտեր է ղեկավարել, այսօր սիրտ ունի համերգի մասնակցել, երբ հազարավոր մայրեր սգում են իրենց վիշտը: Երեկ ԶԼՄ-ները գրեցին, որ մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը Աննա Հակոբյանի նեկայության պատճառով:
Քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա դավաճան ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցներն արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:

Լրագրող Լիլիթ Թումանյանն էլ ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ ինքը ևս լքել է համերգասրահը։
«Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա-Էրատոն որոշել էր մոսկովյան Տուրանդոտից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը վայելել։ Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար», - նշել է նա։

Հակոբյանին համերգին հրավիրել են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Վիկտոր Մնացականյանը եւ դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Սեգեյ Սմբատյանը: Իհարկե, կարելի է իշխանասեր եւ իշխանատենչ լինել, բայց եթե իշխանությանդ գահակիրը հայրենիքը թուրքին հանձնած դավաճանն է, պարտադիր չէ իշխանատենչության օրինաչափությամբ լիզել նրա ոտքերը: Եթե այս գլամուր քաղքենիներին թվում է, թե Աննա Հակոբյանին հանրային կյանքին ներգրավվելով կարող են հանրությանը ադապտացնել դավաճանների հետ համակեցությանը, ապա իրենք չարաչար սխալվում են, քանի որ ժողովրդի դատաստանը չի ուշանալու եւ դրանից չեն կարող խուսափել բոլոր արջի ծառայություն մատուցողները:

Անի Սահակյան

դիտվել է 40633 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am