«Վնգստացող դատավորներից» վախեցածի սարսափը

 

Արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է դատական համակարգի բարեփոխումներին մասին՝ նշելով, որ վերջին շրջանում դատական բարափեխումներն իրականացվում են շատ մեծ թափով։ Այս համատեքստում նա նշել է, որ անթույլատրելի է համարում դատավորների քաղաքականացումը․ «Եվ ես ուրախ եմ, որ մենք դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների և բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում և տեսանելի կդառնան, բայց համոզված եմ, որ մենք հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ և արդար դատական համակարգի հաստատմանը: Իհարկե, վերջին շրջանում մենք ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչը, իհարկե, անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին: Եվ այստեղ մենք պետք է ոչ միայն ընթացիկ, այլև երկարաժամկետ մեխանիզմներ ունենանք նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև, ընդհանրապես, թույլ չտալու համար»,- նշել է Փաշինյանը։
Բանն այն է, որ դատարանը ընդամենը մեկ օր առաջ պարտավորեցրել է Նիկոլ Փաշինյանին և իր խոսնակ Մանե Գևորգյանին ներողություն խնդրել Խաչատրյանների ընտանիքից՝ նրանց անունն ու բարի համբավը հրապարակավ վիրավարելու համար։ ՊԵԿ նախկին նաախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքից ստացած այս դատական ապտակն, իհարկե, միակը չէ, որ հունից հանում է Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես վերջին շրջանում դատավորները ակնհայտ անկախ գործելու վարքագիծ են դրսևերում։ Ժամանակ առ ժամանակ դատարան տարվող ընդդիմադիրները մեկ-երկու օր ոստիկանությունում պահվելուց հետո դատական վճիռներով ազատ են արձակվում, քանի որ նանց առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվում։ Փաշինյանը նեղվում է այն բոլոր դատավորներից, որոնք համարձակվում են իր կամքին դեմ գնալ և կայացնել իշխանության հանձնարարականներից չբխող վճիռներ։ Թերևս հենց այս պատճառով էլ Փաշինյանը որոշել է դատական համակարգը բռի մեջ հավաքելու օպերացիան արագացնել և այդ շրջանակում խորհրդարանում գտնվող անձնական օգտագործման ուսապարկ-պատգանավորների միջոցով Բարձրագույն դատական խորհուրդ գործուղեց Գագիկ Ջհանգիրյանին և կարկառուն սորոսական, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանին։ Հավանաբար, հենց սրանք էլ Նիկոլ Փաշինյանի պատկերացրած չքաղաքականացված դատավորներն են։
Նիկոլ Փաշինյանը չէր նեղվում դատավորների քաղաքականացվելու վտանգից, երբ սեփական զոմբիներին հրահանգում էր շրջապատել դատարանների շենքերը և փակել մուտքերը, երբ դատավորներին համարում էր պատերի տակ վնգստացողներ։ Փաշինյանը շատ գոհ ու երջանիկ էր, երբ դատավորներն իր հրահանգով բանտարկեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Փաշինյանի պատկերացրած ապաքաղաքական դատավորները պետք է կատարեն բացառապես իր հրահանգներն ու ցուցումները, մնացած բոլոր դեպքերում դատավորները, ինչ որոշում էլ որ կայացնեն, քաղաքականացված են դիտվելու՝ ըստ Նիկոլի պատկերացումների։
Նորմալ մարդու պատկերացումների մեջ, ի տարբերություն Նիկոլի, իհարկե չի կարող տեղավորվել այն թեզը, դատավորների վեթինգն ու անմեղ ու արդար դատավորների հայտնությունը պետոք է իրականություն դառնա արդարադատության երբեմնի դահիճ Ջհանգիրյանի կամ սորոսական Դավիթ Խաչատրյանի ձեռամբ։ Այնպես որ, երբ Նիկոլը խոսում է դատավորների քաղաքականացման անթույլատրելիության մասին, սառնարանում ծվարած խաշած հավերն անգամ քահ-քահ ծիծաղում են։


Հայկ Դավթյան

դիտվել է 3359 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am