Ծխելու համար 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով տուգանք չի լինի, սիգարետն էլ 3-4 անգամ չի թանկանա

Ծխելու համար 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով տուգանք չի լինի, սիգարետն էլ 3-4 անգամ չի թանկանա։ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ այս պարզաբանումը ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանինն է։ «ՀԺ»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդպիսի մեծ թվերի մասին խոսելիս ընդամենը նկատի է առնվում այն փիլիսոփայությունը, որը դրված է ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների հիմքում։ «Այս պահի դրությամբ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը քննարկման առարկա է դառնալու հասարակության մեջ։ Այդ փոփոխությունների փիլիսոփայություն է, որ կլինեն տուգանքներ եւ դրանք հիմնականում ուղղված են լինելու ոչ թե քաղաքացուն (չնայած քաղաքացին էլ կարող է տուգանվել), այլ այն հաստատություններին, որոնք չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ մարդկանց համար։ Եվ 10 հազար դոլարի մասին ասվել է «օրինակ, ասենք, 10 հազար դոլար» իմաստով»։ Խոսքը վերաբերում է հարաբերական տուգանքներին։ Այս պահի դրությամբ նույնիսկ քննարկվող թիվ չկա, թե ինչ ծավալի է լինելու տուգանքը եւ ֆիքսված նմանատիպ թիվ չկա»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը։ Ըստ նրա, օրենսդրական փոփոխություններ նախագիծն անգամ մշակված չէ։ Աշխատանքները դեռեւս մասնագիտական քննարկումների մակարդակում են։ Նախատեսվում է, որ արդեն մշակված փաստաթուղթ կլինի ընթացիկ տարվա նոյեմբերին եւ այն կներկայացվի հանրային քննարկման: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am