Ոչ մի բանակցություն թուրքի հետ՝ առանց հայ գերիներին ազատ արձակելու

Դեռ օրեր առաջ հայտնի էր, որ այս շաբաթ Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կառուցման հարցը։

Հանդիպումը նախատեսված էր հունվարի 27-ին, և հայտնի էր, որ Ռուսաստանից հանդիպմանը մասնակցելու է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախատեսում են հանդիպել հունվարի 27-ին Մոսկվայում Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը քննարկելու համար: Այս մասին РБК-ին հայտնել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների երկու աղբյուր:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել բանակցությունների նման ձևաչափ հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք պետությունների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին անձնական հանդիպման ժամանակ:

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն:
Բաքուն, ի թիվս այլ բաների, կցանկանար հասնել այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, РБК-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:

Ադրբեջանն արդեն սկսել է իր տարածքում կառուցել երկաթուղու մի հատված:
Այսինքն, փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։ Փաստացի՝ ճանապարհների ապաշրջափակման հարցը մտել է քննարկման փուլ՝ առանց Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու նախապայմանի:

Սակայն այսօր տեղեկություն ստացվեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի «մոտ օրերս», ըստ ամենայնի, այդ հետաձգվում է: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Առաջիկա հանդիպման օրակարգում, ըստ նույն հաղորդագրության՝ ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։
Հիշեցնենք՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ աշխատանքային խմբի ստեղծումը նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությամբ։ Հայկական կողմից խումբը կնախագահի Մհեր Գրիգորյանը։

Ինչպես միշտ՝ «փափուկ բարձ» դնելով հասարակության գլխի տակ՝ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կրկին փորձում է ձևացնել, թե ոչ մի կոնկրետ բան չի քննարկում Ադրբեջանի հետ: Իսկ այդ դեպքում՝ ինչո՞ւ են հանդիպում, եթե Բաքուն կոնկրետ հայտարարում է իր ծրագրերն ու նպատակները, կոնկրետ հանձնարարականներ տալիս իր կառավարությանը:

Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում... Մինչև Հայաստանին ու Արցախին չվերադարձվի ամենավերջին հայ գերին՝ դադարեցրեք Ադրբեջանի հետ դավաճանական բանակցությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3093 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am